Նորայր Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Զավենի Դավթյան (1950[1], Մրգավետ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ[2]։
Նորայր Դավթյան | |
---|---|
Ծնվել է | 1950[1] Մրգավետ, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1950 թ.Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում։ 8-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի դասարան, որից հետո ավարտել է Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան՝ ստանալով նվագախմբի դիրիժորի մասնագիտություն։
Երաժշտական կարիերան սկսվել է 1970 թվականից, երբ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախումբը հրավիրեց ընդգրկվել խմբում՝ որպես քամանչահար և բամբիռահար, այնուհետև՝ դիրիժոր։ Շուրջ 27-28 տարի ղեկավարել է Կոնսերվատորիայի ուսանողական ազգային նվագարանների նվագախումբը։ 1978 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում։
2005 թվականի ապրիլին կոմպոզիտոր Արա Գևորգյանի և Նորայր Դավթյանի ջանքերով ստեղծվեց և հիմնադրվեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, որը հաջողությամբ գործում է մինչ օրս։ Նվագախումբը բաղկացած է բարձրագույն երաժշտական կրթությամբ 4 տասնյակ երաժիշտ կատարողներից։
Նվագախումբը համերգային շրջագայություններ է ունեցել ՀՀ մարզերում, Արցախում, ՌԴ Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Թուրքմենստանի հանրապետությունում` ՀՀ նախագահի պաշտոնական այցի և հայկական մշակութային օրերի շրջանակներում։
Համերգներով հանդես է եկել աշխարհի 35 երկրներում։ 2012 թվականին մասնակցել է Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին, իսկ 2013 թվականի նոյեմբերին 3-ին համերգ է ունեցել Բուենոս Այրեսի, Կորդովայի և Սան Պաուլոյի հայ համայնքներում՝ նվիրված Կոմիտասի 144-ամյակին[3][4]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ վաստակավոր արտիստ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2017[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/xzrF7iA
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Դամիրյան, Լիլիթ (20.01.2014). «Նորայր Դավթյան .«Հայ ազգային նվագարաններն այսօր լայնորեն ներկայացնելու և ճանաչման խնդիր ունեն ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում»». Հայերն այսօր.
- ↑ «ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.