Նորայր Ասլանյան (վիրաբույժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորայր Ասլանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Հրանտի Ասլանյան (օգոստոսի 30, 1948[1], Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբույժ-վիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1975)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1975)։
Ծնվել է | օգոստոսի 30, 1948[1] (75 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | մանկաբույժ և վիրաբույժ |
Գործունեությունը խմբագրել
1976-1990 թվականներին աշխատել է Հայաստանի առողջապահության համակարգում, 1990 թվականից՝ «Արմավիր» բժշկական համալիրում՝ ամբուլատոր-խորհրդատվական բաժանմունքի վարիչ։
1991 թվականին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան. զինադադարից հետո բազմիցս գուծուղվել Ստեփանակերտ և բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների (հատկապես երեխաների)։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |