Նովայա Ռուդնյա (գյուղ, Խիսլավիչսկի շրջան)

գյուղ Ռուսաստանի Խիսլավիչսկի շրջանում

Նովայա Ռուդնյա (ռուս.՝ Новая Рудня), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Խիսլավիչսկի շրջանի կազմում։

Գյուղ
Նովայա Ռուդնյա
ռուս.՝ Новая Рудня
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՍմոլենսկի մարզ
ՇրջանԽիսլավիչսկի շրջան
Առաջին հիշատակում1773
Այլ անվանումներՌուդնյա
Մակերես0,1 կմ²
ԲԾՄ182 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն178 մարդ (2007)
Ազգային կազմռուսներ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ48140
Փոստային դասիչ216641
ՍՎՏԲՀԴ662528804
Նովայա Ռուդնյա (գյուղ, Խիսլավիչսկի շրջան) (Ռուսաստան)##
Նովայա Ռուդնյա (գյուղ, Խիսլավիչսկի շրջան) (Ռուսաստան)
Նովայա Ռուդնյա (գյուղ, Խիսլավիչսկի շրջան) (Սմոլենսկի մարզ)##
Նովայա Ռուդնյա (գյուղ, Խիսլավիչսկի շրջան) (Սմոլենսկի մարզ)

Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմել է 178 մարդ։

Գտնվում է շրջանի հարավ-արևմտյան մասում՝ Խիսլավիչից 13 կմ արևելք, A141 մայրուղուց 13 կմ հարավ-արևմուտք, Դուխովայա գետի ափին։ Մտնում է Չերեպովսկի գյուղական բնակավայրի կազմի մեջ։

Պատմություն խմբագրել

Նախկինում երկաթի հանքաքարի փոքր ձեռնարկությունները կոչվել են Ռուդնի։ Այստեղ արդյունահանված ճահճային հանքաքարից երկաթ են ձուլել, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը։

Գյուղը Ռուդնյա անունով նշված է 1773 թվականի քարտեզի վրա[1]։ Ռուդնյա անվան տակ այն նշված է նաև 1780-1790 թվականների Սմոլենսկի նահանգի գլխավոր հետազոտական պլաններում։ Ըստ Սմոլենսկի նահանգի 1859 թվականի բնակավայրերի ցանկի, Ռոսլավլի շրջանի Ռուդնյա գյուղը նոր է։ Գյուղն ունեցել է 1 ուղղափառ եկեղեցի, 52 բակ և 550 բնակիչ[2]։ 1861 թվականին Նովայա Ռուդնյան դարձել է Նովո-Ռուդնյա վոլոստի կենտրոնը, որը գոյություն է ունեցել մինչև 1920-ական թվականները։ 1929 թվականից ստեղծվել է Նովո–Ռուդնյանսկի գյուղական խորհուրդը։ Կարմիր բանակի 1924-1926 թվականների քարտեզի վրա նշված է որպես Ռուդնյա-Նովայա գյուղ, ունեցել է 146 տնտեսություն։

2006 թվականին Նովայա Ռուդնայում վերացվել է վարչական բաժինը, գյուղը մտել է Չերեպովսկի գյուղական բնակավայրի կազմի մեջ։

Նշանավոր բնակիչներ խմբագրել

Պյոտր Նիլովիչ Տարասենկով (1916-1985) - խորհրդային պատմաբան, Ուրալի արդյունաբերականացման պատմության մասնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1977

Տնտեսություն խմբագրել

  • Գյուղն ունի միջնակարգ դպրոց,
  • Գյուղատնտեսական ձեռնարկություն «Նոր Ռուդնյա»։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Անհայտ զինվորի հուշարձան,
  • Հնագիտական հուշարձաններ,
    • 1-ին հազարամյակում Դնեպր-Դվինյան ցեղերի բնակեցում գյուղի ծայրամասում,
    • Կուրգան խումբը Օլխովկա գետի ափին։ Կուրգանները կառուցել են կրիվիչները 11-13-րդ դարերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Генеральная карта Смоленской губернии на уезды разделенная
  2. Смоленская губерния. Список населённых мест по сведениям 1859 года. Санкт-Петербург.1868 год. стр.356. №9951

Արտաքին հղումներ խմբագրել