Նովալիս Դերոյան

Երաժշտագետ, մանկավարժ

Նովալիս Վարազդատի Դերոյան (նաև՝ Տերոյան, փետրվարի 10, 1929(1929-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 1995(1995-07-25), Երևան, Հայաստան), երաժշտագետ, մանկավարժ։

Նովալիս Դերոյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 10, 1929(1929-02-10)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 25, 1995(1995-07-25) (66 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արվեստագիտության թեկնածու (1971 թվական)։ Պրոֆեսոր (1983 թվական)։

Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (1955 թվական, ղեկավար՝ Սերգեյ Կոպտև)։

1956–1959 թվականներին՝ ՀՀ հանրապետական գրադարանի երաժշտական կաբինետի վարիչ, 1959–1962 թվականներին՝ հեռուստաստուդիայի երաժշտական հաղորդումների պատասխանատու խմբագիր։

1962–1964 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1962–1995 թվականներին՝ ԵՊԿ-ում (պրոռեկտոր՝ 1970–1973 թվականներին, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ՝ 1973–1974 թվականներին)։

Ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտության տեսությանը, գեղագիտությանն ու ընդհանուր մշակութաբանությանը։ Հեղինակ է «Երաժշտական ստեղծագործության վերլուծություն» (1985 թվական) դասագրքի։

2015 թվականին լույս է տեսել Դերոյանի «Երկեր» ժողովածուն (կազմող, ներածության և ծանոթագրությունների հեղինակ՝ Ծովինար Մովսիսյան), որտեղ զետեղված են նրա երաժշտատեսական, մշակութաբան-գեղագիտական և գրական-հրապարակախոսական երկերը («Երաժշտական ստեղծագործության ամբողջականության հարցի շուրջ» աշխատությունը, մի շարք ուսումնասիրություններ՝ «Ինվարիանտի պրոբլեմը երաժշտության մեջ», «Մետրառիթմական հակասության դիալեկտիկական բնույթը», «Հայ ժողովրդական երգի պոլիֆոնիան»)։

Դերոյանի՝ որպես մտավորականի, անհատականության լիարժեք անդրադարձն է «Մարիամի խաչելությունը» ինքնակենսագրական վիպակը։

Հրապարակախոսաական նոթերը վերաբերում են 1980–1990-ական թվականների բարդ ու հակասական, նաև ողբերգական իրադարձություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։