Նոնո Գրիգորյան
Նոնո Գրիգորյան (1927, Բուխարեստ, Ռումինիա), հայազգի կոմպոզիտոր, երաժշտության տեսաբան, մանկավարժ։
Նոնո Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1927 Բուխարեստ, Ռումինիա |
Մասնագիտություն | երաժիշտ, կոմպոզիտոր և մանկավարժ |
Կրթություն | Բուխարեստի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՆոնո Գրիգորյանը ծնվել է 1927 թվականին՝ Բուխարեստում։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի, կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և տեսության բաժինները։ 1947-ից ղեկավարել է ռադիոյի ուսանողական էստրադային նվագախումբը, և «Սայաթ-Նովա» երգի-պարի անսամբլը։ Եղել է մասնագետ խմբավարների վարչության անդամ։ 1955-1959 թվականներին եղել է Բուխարեստի ազգային վարժարանի տնօրեն, իսկ 1959-1962 թվականներին՝ Մանկավարժական նիստում ամբիոնի վարիչ։ 1962 թվականից ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ հիմնադրել է մասնավոր կոնսերվատորիա։ Հեղինակ է ռումինական և հայկական մի քանի տասնյակ էստրադային երգերի։ 1970 թվականին այցելել է Հայաստան, որտեղ ներկայացրել է իր ստեղծագործությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |