Նոնա Ռաֆայելի Աղաջանովա (մայիսի 19, 1960(1960-05-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Նոնա Աղաջանովա
Ծնվել էմայիսի 19, 1960(1960-05-19) (63 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (1981)
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Կենսագրություն խմբագրել

Նոնա Աղաջանովան ծնվել է 1960 թվականին Թբիլիսի քաղաքում։ Կինոյով սկսել է հետաքրքրվել դեռ մանուկ հասակից, որի մեջ մեծ դեր է խաղացել քեռին՝ Կառլեն Աղաջանովը, ով Մոսֆիլմում լեգենդար մարդ էր և աշխատել էր այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ակիրա Կուրասավան, Միխայիլ Բոնդարչուկը, Էլդար Ռյազանովը, Գրիգորի Չուխրայը։ Կառլենը «Երգիծական և երաժշտական ֆիլմերի» միավորման տնօրենն էր, որի գեղարվեստական ղեկավարը Գեորգի Դանելիան էր[1]։

1981 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Գրիգորի Ռոշալի արվեստանոցը։ Աշխատանքային գործունեությունն սկսվել է «Մոսֆիլմից», որտեղ 1982-1999 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր։ Աղաջանովան կինոստուդիայում միակ ռեժիսորի օգնականն էր, ով բարձրագույն կրթություն ուներ[2]։

Շուտով կինեմատոգրաֆից Նոնան տեղափոխվեց հեռուստատեսություն։ ՆՏՎ, ТВ-6, ТВС հեռուստաալիքների պրոդյուսերի տեղակալն էր, այնուհետև գլխավոր պրոդյուսերը[3]։

Թվիստ ստուդիայի («TVист») հիմնադիրն ու ղեկավարն է, որը տարեկան նկարահանում է 5 ֆիլմ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2011 Նռան համը
2008 Գեղեցիկ ապրել չես կարող արգելել
2007 Հոբելյան
2007 Արյունոտ Մերի
2005 Բոլորը ծաղիկներ են

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2014 Խաղի թագուհին
2014 Մասրենու բուրմունքը
2012 Թխենու գույնը
2011 Նռան համը

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2014 Խաղի թագուհին
2014 Մասրենու բուրմունքը
2012 Թխենու գույնը
2011 Նռան համը
2009 Դրախտի խնձորները․ Կյանքը շարունակվում է
2008 Դրախտի խնձորները
2008 Գեղեցիկ ապրել չես կարող արգելել
2007 Հոբելյան
2007 Արյունոտ Մերի
2006 Ով է գալիս ձմեռային երեկոյին․․․
2005 Սպանել ծածան
2005 Բոլորը ծաղիկներ են
2004 Խայտաբղետ ժապավենը
  • Լեոնիդ Խարիտոնով․ Արևային տղան
  • Սովորական ֆիլմի հրաշքը

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2008 Անհայտ տարբերակ
  • Աշխատանքային սիրավեպ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել