Նոյզիդլեր Զե (գերմ.՝ Neusiedler See, հունգ.՝ Fertő), լիճ Ավստրիայի և Հունգարիայի սահմանին, հունգարերեն անվանում են Ֆերտյո։ Մեծությամբ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ չհոսող լիճն է։ Հայտնի հանգստավայր է, ունի բացառիկ բնություն և կենդանական աշխարհ։ Լիճն իր շրջակայքով հանդերձ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Նոյզիդլեր Զե

Նոյզիդլեր Զե լիճը
47°48′19″ հս․. լ. 16°46′35″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հունգարիա Հունգարիա
Ավստրիա Ավստրիա
Հայելու բացարձակ բարձրությունը 1900.01 մ
Երկարություն 36 կմ
Լայնություն 12 կմ
Ավազանի մակերեսը 315 կմ²
Ծավալը 0.325 կմ³
Ամենամեծ խորությունը 1.8 մ
Միջին խորությունը 1 մ
Թափվող գետերը մի քանի վտակներ

'
Նոյզիդլեր Զե (Հունգարիա)##
Նոյզիդլեր Զե (Հունգարիա)
Վիքիպահեստում

Աշխարհագրություն խմբագրել

Լիճն ունի 315 կմ2 տարածք, որից 240 կմ2 տարածքը պատկանում է Ավստրիային (մոտ 77%)։ Լճից հարավ և հարավ-արևելք տարածվում են երկու ազգային պարկեր՝ ավստրիական Նյոյզիդլերզե-Զևինկելը և հունգարական Ֆերտյո-Հանշագը։ Սակայն նման խոշոր լիճն ունի ընդամենը 1 մետր խորություն։ Լիճը ձգված է հյուսիսից հարավ 36 կմ, իսկ լայնությունը տատանվում է 10-12 կմ։ Լիճ են թափվում մի քանի վտակներ։ Միջոցներ են ձեռնարկվում լճի մակարդակը պահպանելու համար։ Լճում ապրում են 15 տեսակ ձկներ։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոյզիդլեր Զե» հոդվածին։