Նոյեմբերի 11 (ֆիլմ)
Նոյեմբերի 11 (լեհերեն՝ 11 listopada), լեհական գեղարվեստական կինոնկար, որ 2008 թվականին նկարահանել են լեհ կինոռեժիսորներ ու սցենարիստներ Կամիլ Կուլչիցկին և Ուրշուլա Շալատան: Ֆիլմը հիմնված է 1939 թվականի օգոստոսից նոյեմբեր Վարշավայում ու նրան մերձակա Զելոնկա փոքրիկ քաղաքում իրականում տեղի ունեցած դեպքերի վրա: Կինոնկարի պաշտոնական առաջին ցուցադրությունը կայացել է 2008 թվականի նոյեմբերի 9-ին Վարշավայի «Վիսլա» կինոթատրոնում[3]: Դրանից մեկ տարի անց ֆիլմը թողարկվել է DVD-ի տեսքով, իսկ 2011 թվականի նոյեմբերի 11-ին կայացել է նրա հեռուստատեսային պրեմիերան:
Նոյեմբերի 11 լեհ.՝ 11 listopada | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2008 |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Kamil Kulczycki?[1] |
Սցենարի հեղինակ | Kamil Kulczycki? |
Օպերատոր | Kamil Kulczycki? |
Մոնտաժ | Kamil Kulczycki?[2] |
Պաշտոնական կայքէջ |
2008 թվականին Կամիլ Կուլչիցկին և Ուրշուլա Շալատը իրենց այս ֆիլմի ստեղծման համար արժանացել են Զելոնկայի բարեկամների ընկերության պարգևին՝ «Տարվա իրադարձություն» անվանակարգում[4]:
Ֆիլմի դիպաշարըԽմբագրել
Գործողությունները հիմնականում ծավալվում են Վարշավայի մերձակա Զելոնկա քաղաքում, Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց կարճ ժամանակ անց և գերմանացիների կողմից Լեհաստանի զավթման (օկուպացիայի) առաջին ամիսներին: Կինոնկարը պատմում է զելենագուրացի մի խումբ սկաուտների մասին, ովքեր, ցանկանալով նոյեմբերի 11-ին նշել Լեհաստանի Անկախության տոնը, նախօրեին իրենց ձեռքով պատրաստում և քաղաքի փողոցներում ի ցույց են դնում Մարիա Կոնոպնիցկայի հայրենասիրական «Rota» («Երդում») բանաստեղծության տողերով մեկուկես տասնյակ պաստառներ ու լոզունգներ: Գերմանացիներն այդ արարքի համար նրանց կալանավորում են և որոշ ժամանակ անց գնդակահարում մոտակա անտառում:
Ֆիլմում դերակատարումներով հանդես են եկել Յացեյ Սկվոռնեկը, Արթուր Յարզանբեկը, Մարիուշ Դոմագալան, Բարտոշ Կուլիկովսկին, Պավել Մարչուկը, Սլավոմիր Կոցը, Մարցին Բիտնևսկին և այլք:
Կինոնկարը վաճառքի չի հանվել, վարձույթում չի հայտնվել, պարզապես DVD-ների տեսքով բաշխվել է կինոցուցադրումների ժամանակ: Ընդ որում՝ Զելոնկայից հետո առաջին ցուցադրություն-հանդիպումներից մեկը կազմակերպվել է Ժողովրդական հիշողության ինստիտուտի կրթական կենտրոնում[5]:
«Նոյեմբերի 11» կինոնկարը դիտելու համար ամբողջությամբ մատչելի է համացանցում[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://stopklatka.pl/film/11-listopada
- ↑ Freebase Data Dumps — Google.
- ↑ "Zobacz zwiastun filmu harcerzy 11 listopada" - informacja o zwiastunie i premierze w serwisie gazeta.pl (dostęp 11.05.2012 r.)
- ↑ «"Studenci UKSW laureatami tegorocznej nagrody Mutka vel Zielonka" - informacja o przyznaniu nagrody w serwisie Uniwersytetu Kardynała Stefana Wyszyńskiego w Warszawie (dostęp 11.05.2012 r.)»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-02-05
- ↑ "Spotkanie Klubu - film: 11 listopada" - artykuł w serwisie Klubu Historycznego im. gen. Stefana Grota Roweckiego w Warszawie(չաշխատող հղում).
- ↑ "Film „11 listopada” w internecie" - informacja w serwisie Stowarzyszenia Wspólnota Polska oddział w Warszawie (dostęp 11.05.2012 r.)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
- Blog poświęcony produkcji filmu (nieaktualizowany od zakończenia produkcji)
- Film "11 listopada" do obejrzenia online(չաշխատող հղում)
- "Przygoda z filmem 11 listopada" - wywiad z Arturem Jarząbkiem, odtwórcą jednej z głównych ról.
- «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2020-09-03
- Oficjalna strona filmu