Նշան Հարությունյան

շինարար-ճարտարապետ

Նշան Արտաշեսի Հարությունյան (օգոստոսի 17, 1937(1937-08-17), Ափնագյուղ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Ապարան, Ափնագյուղ), շինարար-ճարտարապետ, շինարարական տրեստի կառավարիչ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1982 թ.)։

Նշան Հարությունյան
Ծնվել էօգոստոսի 17, 1937(1937-08-17) (85 տարեկան)
ԾննդավայրԱփնագյուղ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունշինարար և ճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ

ԿրթությունԽմբագրել

1951 թվականին ավարտել է Ափնագյուղի 7-ամյա դպրոցը, 1959 թվականին՝ Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը, 1983 թվականին՝ Երևանի ճարտարագիտական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։

ԳործունեությունըԽմբագրել

1960-1964 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1964-2002 թվականներին աշխատել է ՀԽՍՀ, ապա՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության "Երքիմշին" տրեստում։ 1964-1966 թվականներին եղել է վարպետ, 1966-1969 թվականներին՝ ավագ աշխղեկ, 1969-1980 թվականներին՝ տեղամասի պետ, 1980-1984 թվականներին՝ "Երքիմշին" տրեստի թիվ 24 շինարարական վարչության պետ, 1984-1988 թվականներին՝ "Երքիմշին" տրեստի գլխավոր ճարտարագետ, 1988-1991 թվականներին՝ "Երքիմշին" տրեստի թիվ 30 շինարարական վարչության պետ, 1991-1995 թվականներին՝ "Երքիմշին" տրեստի կառավարիչ, 1995-1999 թվականներին՝ "Երքիմշին" փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, 1999-2002 թվականներին՝ "Երքիմշին" տրեստի թիվ 20 շինարարական վարչության տնօրեն։ 2002-2006 թվականներին՝ Երևանի "Ջրմուղ-կոյուղի" փակ բաժնետիրական ընկերության "Ջրառ և տեխնիկական կենտրոնացված սպասարկում" մասնաճյուղի տնօրեն-գլխավոր տնօրենի տեղակալ։ "Երքիմշին" տրեստն է կառուցել "Ռոսիա" կինոթատրոնը, "Հրազդան" մարզադաշտը, հայ-ամերիկյան "Հանթսման" և "Կարիտաս Իտալիանո" երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանները, "Ուխտատուն" թանգարանը, վերակառուցել է "Նաիրիտ", ավտոդողերի, պոլիվինիլացետատ, պոլիպլաստ, կաշվի թիվ 1 և 7 գործարանների շենքերը։ Կառուցել է ճանապարհներ, ջրատարներ, մաքրման կայաններ, մշակութային, կենցաղային, թեթև արդյունաբերության օբյեկտներ, մետրոյի վերգետնյա կայարաններ, բնակելի շենքեր։

Պարգևատրվել էԽմբագրել

  • Խորհրդային Պատվո նշան շքանշանով (1978 թ.)։