Նշան Թուրունճյան

հայ քանդակագործ

Նշան Թուրունճյան (Նշան Թուր, փետրվարի 16, 1888(1888-02-16), Խարբերդ, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 10, 1967(1967-11-10), Ալթադենտ), հայազգի ամերիկյան քանդակագործ։

Նշան Թուրունճյան
Ծնվել էփետրվարի 16, 1888(1888-02-16)
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 10, 1967(1967-11-10) (79 տարեկան)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԵփրատ քոլեջ[1]
Մասնագիտությունքանդակագործ
Նշան Թուրունճյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Նշան Թուրունճյանը սովորել է Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1905 թվականից հաստատվել է Սան Ֆրանցիսկոյում, հետևել նկարչության և քանդակագործության դասընթացների։ 1923-1929 թվականներին ապրել է Փարիզում։ 1928 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես, 1929 թվականին ցուցադրվել է նաև Նյու Յորքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նշան Թուրունճյանն եղել է Ֆրանսիայում ծառայող հայ կամավորականներից[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Առաջին աշխարհամարտին նվիրված հուշարձանը Փարիզի հայկական եկեղեցու բակում
  • «Բեթհովեն»
  • «Մովսես»
  • «Սուրբ ընտանիք»
  • «Հայ մոր դիմաքանդակը»
  • «ժամանակակից պատերազմ»
  • «Երաժշտություն» (Սիբելիուսի տուն-թանգարան, Ֆինլանդիա)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 454.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշան Թուրունճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 248