Նյու-Մեքսիկոյի դրոշ (անգլ.՝ Flag of New Mexico), ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի պետական խորհրդանիշներից մեկը։ Դրոշի մասին դրույթը, դրա նկարագրությունը և օգտագործման կարգը սահմանված են Նահանգային օրենքների 3-րդ ժողովածուի 12-րդ բաժնի 3-րդ հոդվածում (անգլ.՝ New Mexico Statutes Annotated 1978)[1]։ Զիա հնդկացիների կողմից օգտագործվող արևի պատմական խորհրդանիշն է՝ դեղին դաշտում։ Դրոշի դեղին և կարմիր գույները համապատասխանում են «Բուրգունդյան խաչ» իսպանական պատմական ռազմական դրոշին, որն օգտագործել են կոնկիստադորները 16-րդ դարում՝ Նյու Մեքսիկոյի տարածքի նվաճման ժամանակ.

Նյու Մեքսիկոյի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Իրավասության տարածքՆյու Մեքսիկո
Նշան🏴󠁵󠁳󠁮󠁭󠁿
Ընդունված է1925
Գույներկարմիր և դեղին
Պատկերված էZia sun? և դաշտ

Դրոշի նկարագրություն խմբագրել

 
Բուրգունդյան խաչ, Իսպանիայի ռազմական դրոշը Ֆիլիպ II թագավորի օրոք

Դրոշը դեղին ուղղանկյունն է, որի լայնությունը երկարության 2/3-ն է (համամասնությունները՝ 2։3): Դրոշի կենտրոնում Զիա հնդկացիների Արևի հնագույն կարմիր խորհրդանիշն է։ Խորհրդանիշի չափը դրոշի երկարության 1/3-ն է։ Կենտրոնական շրջանից դուրս են գալիս ճառագայթների չորս խմբեր՝ յուրաքանչյուրում չորս ճառագայթ։ Խմբերը տեղակայված են չորս կողմերում հավասարաչափ՝ ուղղահայաց և հորիզոնական։ Ճառագայթները յուրաքանչյուր խմբում զուգահեռ են, երկու ներքին ճառագայթները արտաքին ճառագայթներից երկար են 1/5-ով։ Օրենքում դրոշի գույները նշված են իբրև «հին իսպանական գույներ»։

Նահանգի օրենքը սահմանում է դրոշի օգտագործումը բոլոր միջոցառումներում, որոնցում պաշտոնապես և հրապարակայնորեն ներկայացվում է նահանգը։ Դրոշը պետք է ողջունել հետևյալ խոսքերով․ «I salute the flag of the state of New Mexico, the Zia symbol of perfect friendship among united cultures» («Ես ողջունում եմ Նյու-Մեքսիկոյի պետական դրոշը, Զիայի խորհրդանիշը միավորված մշակույթների ճշմարիտ բարեկամության մասին»)։

Պատմություն խմբագրել

 
Նյու-Մեքսիկոյի ոչ պաշտոնական դրոշը, 1915-1925

1912 թվականի հունվարի 6-ից ի վեր առաջին 14 տարիների ընթացքում Նյու-Մեքսիկոյի նահանգը պաշտոնապես հաստատված դրոշ չի ունեցել։ 1915 թվականի համաշխարհային ցուցահանդեսում Սան Դիեգոյի հատուկ դահլիճում ցուցադրվել են ԱՄՆ նահանգների և մասնակից պետությունների դրոշները։ Նյու-Մեքսիկոյից ցուցադրվել է ոչ պաշտոնական դրոշը։ Այն կապույտ դաշտ էր, վերին ձախ կողմում նահանգի դրոշն էր, ներքևի ձախ կողմում՝ զինանշանը, իսկ կենտրոնում արծաթե տառերով և թվերով գրված տեքստ էր՝ «New Mexico» և «47» (ինչը նշանակում էր ԱՄՆ 47-րդ նահանգ)։ Շատ աղբյուրներ նաև նշում են, որ նահանգի զինանշանի շուրջը գրված էր «The Sunshine State» (Մայրամուտային նահանգ

1920 թվականին «Ամերիկյան հեղափոխության դուստրեր» կանանց հասարակական կազմակերպությունն առաջարկել է նահանգի համար յուրահատուկ դրոշ մշակել։ Լավագույն նկարի մրցույթում հաղթել է Գարրի Պ․ Մերան (Dr. Harry P. Mera)՝ հնագետ Սանտե Ֆեից։ Նա Զիա հնդկացիների սիմվոլիկայի մասնագետներից մեկն էր։ Արևի խորհրդանիշը հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին Զիա Պուեբլոյում և համարվում է հնդիկների համար սրբազան նշանակություն ունեցող զիա։ Չորս ճառագայթներով չորս խմբերը ևս խորհրդանշում են Կյանքի Ցիկլը՝ չորս քամի, չորս եղանակ, չորս ուղղություն, չորս սուրբ պարտք։ Չորս թիվը սուրբ է համարվում Զիայի համար։ Գ․ Մերայի նկարը 1925 թվականից մինչև օրս օգտագործվում է որպես Նյու-Մեքսիկոյի պաշտոնական դրոշ։

Դրոշի գնահատական խմբագրել

Հյուսիսամերիկյան վեքսիլոլոգիական ասոցիացիան (NAVA) 2001 թվականի հետազոտությամբ Նյու-Մեքսիկոյի նահանգի դրոշը լավագույնն է ճանաչել դիզայնի բնագավառում ԱՄՆ-ի բոլոր նահանգների և Կանադայի Նահանգների շրջանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել