Նմանները
«Նմանները» (անգլ.՝ Alike), 2015 թվականի կարճամետրաժ 3D անիմացիոն ֆիլմ, նկարահանել են Դանիել Մարթինես Լարան և Ռաֆ Կանո Մենդեսը։
Տեսակ | կինոնկար և կարճամետրաժ ֆիլմ |
---|---|
Ժանր | ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Ռեժիսոր | Daniel Martínez Lara? և Rafa Cano Méndez? |
Երկիր | ![]() |
Դիստրիբյուտոր | ՅուԹյուբ |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | նոյեմբերի 6, 2015 |
Սյուժե
խմբագրելՊատմությունը հոր և որդու հարաբերությունների մասին է, որոնք ապրում են հասարակությունում, «որտեղ կարգը և աշխատանքային էթիկան բառացիորեն խեղդում են բնակիչների գույնն ու ստեղծարարությունը»[1]։ Հայրը մտադիր է մեծացնել իր երեխային գոյություն ունեցող ավանդույթների շրջանակներում։ Բայց հանկարծ նա սկսում է կասկածել՝ ճիշտ է արդյոք լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են։
Պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես են անցնում միևնույն քարացած բարքերը, որդին դառնում է ավելի պակաս ստեղծարար և ուրախ, ինչը երկուսին էլ դարձնում է դժբախտ, արդյունքում երկուսն էլ կորցնում են իրենց գույները։ Մինչև հայրը մի օր չի փորձում ուրախացնել որդուն՝ այցելելով այգու ջութակահարին, որը մի անգամ այնքան ոգևորել էր տղային։ Սակայն նա էլ չկար։ Փոխարենը հայրը կանգնում է այգում և կրկնում երաժշտի կատարումը՝ երջանկություն պարգևելով որդուն և իրեն։
Արտադրություն
խմբագրելՄուլտֆիլմի ստեղծումը տևել է 5 տարի նախկին ուսանող-մուլտիպլիկատորի աջակցությամբ՝ Blender 3D անվճար անիմացիոն ծրագրի միջոցով[2]։
Մրցանակներ
խմբագրել- «Գոյա» մրցանակ լավագույն կարճամետրաժ մուլտպլիկացիոն ֆիլմի համար[3]։
- Միջազգային կինոփառատոն Անկորիջում - մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար
- SediciCorto միջազգային կինոփառատոն - լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ երեխաների համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Diehl, Elia (2017 թ․ մայիսի 13). «In just seven minutes, a short film shows what is wrong in our society». Aargauer Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Martínez, Héctor (2017 թ․ մայիսի 13). «The runaway success of a Spanish short on how parents stifle creativity». El País. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Award-winning short film 'Alike' shows how society crushes your creativity». India Tv. 2017 թ․ ապրիլի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.