Նկարող քամին

հեռուստասերիալ

Նկարող քամին (կոր.՝ 바람의 화원, 바람의畫員), հարավկորեական հեռուստասերիալ։ Այն պատմում է Կորեայի թագավոր Չոնջոյի օրոք XVIII դարի իրադարձությունների և հայտնի կորեացի նկարիչներ Սին Յուն Բոկի և Կիմ Հոնգ Դոյի մասին։ Սերիալը հեռարձակվել է 2008 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ SBS հեռուստաալիքով, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 21:55 (UTC+9):

Նկարող քամին
바람의 화원
Ժանրպատմական, կենսագրություն, մելոդրամա
ԵրկիրՀարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՉան Թհե Յու
Գլխավոր
դերերում
Մուն Գինյոն, Պակ Սին Յան և այլոք
ՊրոդյուսերԼի Յոն Ջուն
ՍցենարիստԼի Յոն Ին
Պատմվածքի վայրՉոսոն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին է2008 թվականի սեպտմեբերի 24-ից 2008 թվականի դեկտեմբերի 4
ՀեռուստաալիքSBS
ՆախորդWorking Mom
ՀաջորդStar's Lover
Պաշտոնական կայքէջ

Ստեղծման պատմությունը խմբագրել

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Կորեայում XVIII դարում՝ Չոսոն դինաստիայի Չոնջո թագավորի օրոք։ Հեռուստասերիալի հիմքում ընկած են այս դինաստիայի գահակալության պատմական իրադարձությունները, սակայն պատմում է նկարիչներ Կիմ Հոնգ Դոյի (Տանվոն) և Սին Յուն Բոկի (Հևոն) այլընտրանքային պատմության մասին, ենթադրելով, որ Հևոնը կարող էր լինել կին։

Դիպաշար խմբագրել

Ըստ հեռուստասերիալի՝ 1776 թվականին սպանվել էր թագավորական արվեստի Ակադեմիայի ավագ նկարիչ Չանգ Սու Հանգը՝ թագաժառանգ արքայազն Չոնջոյի (Կորեայի ապագա թագավորի) կողմից ստացված գաղտնի հանձնարարությունից հետո։ Հանձնարարությունը կայանում էր Չոնջոյի հոր՝ արքայազն Սադոյի դիմանկարի գրման մեջ, որին իր ժամանակներում մեղադրվելով դավաճանության մեջ՝ Չոնջոյի պապիկի՝ թագավոր Յոնջոյի հրամանով մահապատժի է ենթարկվել։ Փորձելով հետաքննել Չանգ սու Հանգի սպանությունը՝ մահանում է ակադեմիայի մյուս նկարիչ Շե Չինգը։ Նրա հետ մահանում է նաև իր կինը, իսկ դուստրը անհետ կորչում է։

10 տարի անց ավագ նկարիչ Կիմ Հոնգ Դոն, դասավանդելով Ակադեմիայում, իր նոր աշակերտ Սին Յուն Բոկի մոտ հայտնաբերում է նկարելու մեծ տաղանդ։ Հոն Դոն փորձում էր իր աշակերտին զերծ պահել մշտական հմայություններից։ Չոնջո թագավորը նրա մեջ ևս տեսնում է մեծ ներուժ։ Նա Հոն Դոյին և Յուն Բոկին ստիպում է նկարել հասարակ մարդկանց կյանքը, որպեսզի առանց պալատից դուրս գալու իմանա պետության գործերի վիճակը։ Ակադեմիայի ավագ նկարիչների և բարձրաստիճան պաշտոնյաների հմայությունների պատճառով երկու նկարիչներն էլ ստիպված հեռանում են թագավորական պալատից։

Ավելի ուշ Չոնջոն նկարիչներին գաղտնի հանձնարարում է գտնել իր հոր՝ արքայազն Սադոյի դիմանկարը, որն իր ժամանակներում գրել էր Չանգ Սու Հանգը։ Որոնումների ընթացքում Կիմ Հոն Դոյին և Սին Յուն Բոկին դժվարությամբ է հաջողվում վերականգնել արքայազնի դիմանկարը։ Հետքաննության ժամանակ պարզվում է, որ Սին Յուն Բոկն իրականում կին էր և մահացած նկարիչ Շե Չինգի դուստրն էր, որը նա թաքցրել էր, որպեսզի հնարավորություն ստանա արվեստի Ակադեմիայուն սովորելու, որտեղ ընդունվում էին միայն տղամարդիկ։

Դերերում խմբագրել

Ֆիլմում նկարահանվել են նաև Րյու Սին Րյոնը, Յուն Ջու Սանը, Պակ Ջին Ուն, Յուն Բոն Գիլը, Մին Ջուն Հյոնը, Հան Ջոն Սուն, Սոն Սին Յոնը, Ան Սոկ Հվանը, Իմ Ջի Ինը, Լի Ինը, Լի Մի Յոնը, Պալ Հյոկ Կվոնը, Ան Մի Նան, Սին Յու Ջուն։

Կոչումներ և անվանակարգեր խմբագրել

2008 թվականի SBS հեռուստաալիքի մրցանակաբաշխությունը[1].

Հաղթանակ

  • Գլխավոր մրցանակ — Մուն Գինյոն
  • Թոփ 10 աստղեր —Մուն Գինյոն
  • Լավագույն երիտասարդ դերասանուհի — Կիմ Յու Ջոն
  • Նոր աստղ կոչում — Մուն Գինյոն և Պե Սու Բին
  • Լավագույն ամուսնական զույգ — Մուն Գինյոն և Մուն Չհե Վոն

Անվանակարգ.

  • Լավագույն դերասան — Պակ Սին Յան
  • Լավագույն դերասանուհի — Մուն Գինյոն
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան — Րյու Սին Րյոն

Կորեական մշակույթի 16-երորդ արարողություն և 2008 թվականի բեմ.

  • Հեռուստատեսության լավագույն նոր դերասանուհի — Մուն Չհե Վոն

2008 թվականի Գրիմե.

  • Կինոնկարահանման մեջ լավագույն հաջողությունը, անվանկարգը սերիալներում — Պե Հոն Սու (օպերատոր)
  • Լավագույն կանացի դեր — Մուն Գինյոն
  • Լուսավորման լավագույն ղեկավար — Սոնգ Ուկ

Baeksang Arts Awards 2009 года:

2009 թվականի[2] Baeksang Arts Awards

Հաղթանակ.

  • Հեռուստատեսության լավագույն դերասանուհի — Մուն Գինյոն

Անվանակարգ.

  • Լավագույն սերիալ — Նկարող քամին
  • Հեռուստատեսության լավագույն նոր դերասանուհի — Մուն Չհե Վոն
  • Հեռուստատեսության ամենահայտնի դերասանուհի — Մուն Գինյոն

Սեուլի միջազգային դրամատիկական մրցանակ.

Հաղթանակ.

  • Ամենահայտնի դերասանուհի — Մուն Գինյոն

Անվանակարգ.

  • Լավագույն կանացի դեր — Մուն Գինյոն
  • Լավագույն մինի սերիաներ — Նկարող քամին

Հյուսթոնի միջազգային կինոփառատոնը 2010 թվականին.

  • «Արծաթե Ռեմի» մրցանակ — Նկարող քամին

2010 թվականի Շանհայի հեռուստատեսության փառատոնը.

  • Հեռուստատեսային ասիական սերիալի հատուկ մրցանակ — Նկարող քամին

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել