Նիցցայի ձկնարանը (նկար)

Կարապետ Ադամյանի կտավներից

Նիցցայի ձկնարանը, Կարապետ Ադամյանի՝ աշխատանքային թեմաներով ստեղծագործություններից, որտեղ նրա կողմից դրսևորվում է խորը համակրանք աշխատավորների նկատմամբ։ Ներկայացված է Նիցցայի ձկնարդյունաբերության հաստատությունը` կիսաբացօթյա մի նեղ սյունասրահ։ Օգտագործվել են լույսի արտացոլման բաց և մուգ երանգները։ Ադամյանը գեղարվեստական միջոցները ծառայեցնում է բովանդակության բացահայտմանը։

Նիցցայի ձկնարանը
տեսակնկար
նկարիչԿարապետ Ադամյան
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Պատկերված են կամարակապ խորանարդ բարձր սյուներ, դիմացը՝ երկարավուն սեղան` ծանրաբեռնված ձկներով, ամաններով և զանազան պարագաներով, որոնց շուրջը աշխատում են բանվորները։

Պատկերի կենտրոնական մասում մարդիկ են։ Սեղանները իրենց պարագաներով գեղանկարված են բացօթյա լուսավորությանը համապատասխան արտացոլումների միջոցով։ Համապատասխան արտացոլումների շնորհիվ առաջանում են մուգ լուսավոր բծերի բազմաթիվ ելևէջներ։ Նրբերանգները մեղմ, փափուկ անցումներ ունեն։ Պատկերները տեղ-տեղ մուգ, տեղ-տեղ սահող լույսի շոյանքով, տեղ-տեղ ողողված արտացոլումներով են, իրար հետ ներդաշնակված և տեսողություն են գգվում։ Նկարը օդառատ է, լուսավոր, ինչին ձգտել է նկարիչը։ Ադամյանը միաժամանակ հավատարիմ է մնացել դասական արվեստի կոմպոզիցիայի ավանդույթին՝ պահպանելով համաչափության սկզբունքը\։ Ուշադրության է արժանի գծային հեռանկարը։ Այն կոմպոզիցիայի առավելության առաջին նախապայմանն է։ Սեղանների, նրանց շուրջ աշխատող կանանց և սյուների հարաբերաչափերի ներդաշնակությունն ավելի քան կատարյալ է[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987