Նիսիբինի գավառակ
Նիսիբին, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում` Մարդինի գավառում։ Գտնվում էր Դիարբեքիրի հարավային կողմում` Եփրատի ձախ վտակ Խաբուր գետի վերին հոսանքում։ Վարչական կենտրոնը Նիսիբին գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Նիսիբին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառ | Մարդինի գավառ |
Այլ անվանումներ | Մծբին, Նեսիբին, Նեսիպին, Նիզիպ, Նիսիպին |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), ալք[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1] |
Տեղաբնականուն | Նիսիբինցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հնում մտնում էր Հայոց Միջագետքի մեջ։
ԱշխարհագրությունԽմբագրել
Ուներ նախալեռնային և հարթավայրային տարածք։
ՊատմությունԽմբագրել
Հայերի մեծ մասը ոչնչացվել է 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ԲնակչությունԽմբագրել
Նիսիբինի բնակչությունը խառն էր։ 1890 թ.-ին հայերի թիվը կազմում էր 5000 մարդ, իսկ 1915 թ.-ի սկզբներին հայերի թիվը կրկնապատկվել էր։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և բանջարաբուծությունն էր[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն