Նինո Բասիլիա (վրաց.՝ ნინო ბასილია, ), վրացի ռեժիսոր, սցենարիստ[1]։

Նինո Բասիլիա
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր
IMDbID ID 7924713

Կենսագրություն խմբագրել

Նինո Բասիլիան ծնվել է Վրաստանում։ Սովորել է Թբիլիսիի մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Հեղինակել է մի քանի վեպեր, ֆիլմերի և հեռուստատեսային սերիալների սցենարներ։ Մոսկվայում անցել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, այնուհետև վերադարձել է Վրաստան և նկարահանել մի քանի վավերագրական ֆիլմ, բեմադրել է ներկայացումներ, տեղական հեռուստատեսություններից մեկում եղել վավերագրական ֆիլմերի ռեժիսոր[2]։ 2016 թվականին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Աննայի կյանքը»[3][4][5]։

Ֆիլմեր խմբագրել

ՖԻլմի վերնագիր Տարեթիվ
Ճաք 2006
Այսպիսի սեր 2006
6.30 րոպե 2006
Նշե տուն 2007
Թռչելով սիրելիիս հետ 2010
Պատրաստվելով մահվանը 2010
Եվայի տարածքը 2011
Արարածներ սառը հայելու մեջ 2013
Գոյության երանգները 2014
Տեխնո մելամաղձ 2014
Տասն օր պատերազմից առաջ 2015
Աննայի կյանքը 2016

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (անգլերեն) IMdb : « Nino Basilia, biography », 16 novembre 2016
  2. «Nino Basilia's film 'Anna's Life' tours European festivals». agenda.ge. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Աննայի կյանքը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Աննայի կյանքը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Nino Basilia • Réalisatrice». Cineuropa - le meilleur du cinéma européen. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.