Աննայի կյանքը (վրաց.՝ ანას ცხოვრება, ֆր.՝ La Vie d'Anna), 2016 թվականին ռեժիսոր Նինո Բասիլիայի[1] նկարահանած վրացական ֆիլմ[2]։

Աննայի կյանքը
Երկիր Վրաստան
Ժանրդրամա
Թվական2016 և փետրվարի 2, 2016
Լեզուվրացերեն
ՌեժիսորՆինո Բասիլիա
Սցենարի հեղինակՆինո Բասիլիա
Տևողություն108 րոպե

2016 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում[3]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է երիտասարդ վրացուհի Աննայի մասին, ով միայնակ մայր է։ Աուտիզմով հիվանդ որդու կյանքի պայմանները բարելավելու համար նա որոշում է մեկնել ԱՄՆ։ Ամերիկայի դեսպանատունը նրան մուտքի արտոնագիր չի տալիս, ուստի Աննան ռիսկի է դիմում, վաճառում տունը և գումարը տալիս մի մարդու, ով խոստանում է անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել, սակայն պարզվում է, որ այդ մարդը խաբեբա է։ Աննան, կորցնելով գումարը հետ ստանալու բոլոր հույսերը, առևանգում է այդ մարդու վեցամյա աղջկան։

Դերերում խմբագրել

  • Եկատերին Դեմետրաձե
  • Լաշա Մուրջինելի
  • Լազիրա Չխաիձե
  • Լիլի Օքրոշիձե

Մրցանակներ խմբագրել

  • Լավագույն ֆիլմ, Վալենսիայի Կինոլուսարձակ միջազգային փառատոն, 2016
  • «Արժանիք» մրցանակ, Բուենոս Այրեսի Construir Cine միջազգային կինոփառատոն, 2016[4]

Նկարահանող խումբ խմբագրել

  • Պրոդյուսեր (ներ)՝ Ժաննա Կարինա Սարդիլաշվիլի
  • Ռեժիսոր՝ Նինո Բասիլիա
  • Սցենարի հեղինակ (ներ)՝ Նինո Բասիլիա
  • Օպերատոր՝ Տաթո Կոտետիշվիլի
  • Երաժշտությունը՝ Scratch the Floor
  • Հնչյունը՝ Բեսո Կաչարավա
  • Մոնտաժը՝ Նիկո Տարիելաշվիլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աննայի կյանքը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Nino Basilia's film 'Anna's Life' tours European festivals». agenda.ge. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Աննայի կյանքը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  4. «'Anna's Life' Takes First International Prize». Georgia Today on the Web. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.