Նինել Դալլաքյան
հայ դերասան
Նինել Սերգեյի Դալլաքյան (դեկտեմբերի 10, 1929[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2008[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀՀ ժողովրդական արտիստ (2003 թ.)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1929[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2008[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1951-1953 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, 1953 թվականից՝ ԵՊՀԹ դերասանուհի։ Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների[2][3]։
Թատերական դերեր
խմբագրել- Լուիզա՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Արմիլլա՝ Գոցցիի «Ագռավը»
- Նատալյա՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Հարենուհի՝ Յաղջյանի «Ոսկի քաղաք»
- Վալենտին Կոտիկ՝ Յաղջյանի «Գիշերային հրաշք»
- Քսենյա՝ Լավրենյովի «Բեկում»
- Նատաշա՝ Ռոզովի «Կյանքի մի էջ»
- Լիզա՝ Օստրովսկու «Հորձանուտը»
- Կոստանցիա՝ Դյումայի «Երեք հրացանակիրները»
- Տատյանա՝` Գորկու «Թշնամիներ»
- Սալոմե՝ Սունդուկյանի «Քանդված օջախ»
- Տատիկ՝ Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
Պարգևներ
խմբագրել- «Մովսես Խորենացու» մեդալ, 2001 թ.
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2003 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=633
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Նինել Դալլաքյանի մասին kino-teatr.ru կայքում