Բրայան Մոլքո
Բրայան Մոլքոն (անգլ.՝ Brian Molko, դեկտեմբերի 10, 1972[1], Բրյուսել), շոտլանդա-ամերիկացի հայտնի կիթառահար, երգերի հեղինակ, վոկալիստ է և Placebo խմբի երաժիշտներից։ Նա հայտնի է իր քթային, բարձր վոկալի, անդրոգին տեսքի և յուրօրինակ, ձայնային, երիտասարդների կողմից տպավորված կիթառի ոճի համար։
Բրայան Մոլքո | |
---|---|
![]() Բրայան Մոլքոն 2010 թ-ին Բրյուսելում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Brian Molko |
Ի ծնե անուն | Brian Molko |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1972[1] (52 տարեկան) Բրյուսել, Բելգիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, դերասան, պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, սաքսոֆոն |
Գործունեություն | 1994-ց առ այսօր |
Լեյբլ | Play It Again Sam? |
Կրթություն | Գոլդսմիթի համալսարան, ISL? և European School, Luxembourg I? |
Անդամակցություն | Placebo |
Կայք | placeboworld.co.uk |
![]() |
Վաղ տարիներ
խմբագրելԲրայանը ծնվել է ֆրանկոիտալական ծագում ունեցող ամերիկյան միջազգային բանկիր հոր[2] and a Scottish Catholic mother. Molko has one older brother, 10 years his senior, named Stuart.[3] և շոտլանդական ծագում ունեցող մոր ընտանիքում։ Նրանց ընտանիքը հաճախ էր տեղափոխվում տեղից տեղ նրա ամբողջ մանկության ընթացքում։ Նրանք մասնավորապես եղել են Շոտլանդիա-ում, Լյուքսեմբուրգ-ում Լիվան-ում և Լիբերիա-ում[4]։ «Տեղը, որտեղ ես մեծացել եմ[5]»,-Մոլքոն անվանում է մոր հարազատ քաղաքը Շոտլանդիայում՝ Դանդին։ Բրայանին դաստիարակել են խիստ կանոններով, նրա ծնողները չեն խրախուսել երաժիշտ դառնալու նրա մտադրությունը. Նրա հայրը ցանկանում էր, որ Բրայանը բանկիր դառնա։ Չնայած դրան նա ապստամբում է և ստեղծում իր համար անդրոգին կերպար, սկսում եղունգների լաք ու շրթներկ օգտագործել, ներկել աչքերը և փանկ երաժշտություն լսել։
Կրթություն
խմբագրելՍկզբնական շրջանում Բրայանը ընդունվել է Լյուքսեմբուրգ-ի եվրոպական դպրոց, բայց շուտով թողել կրթությունն այնտեղ դասընկերների հետ ունեցած խնդիրների պատճառով։ Հետագայում նա ընդունվել է Լյուքսեմբուրգի ամերիկյան միջազգային դպրոց (AISL[6]) և սկսել է դրամատուրգիա ուսումնասիրել Լոնդոնի Գոլդսմիթյան քոլեջում[7]։
Կարիերա
խմբագրելԲրայան Մոլքոն և Ստեֆան Օլսդալ-ը միասին են սովորել Լյուքսեմբուրգի ամերիկյան միջազգային դպրոցում, սակայն երբեք չեն եղել ընկերներ[8]։ Երբ Բրայանը տեղափոխվել է Լոնդոն, նրանք նորից հանդիպել են մետրոյի South Kensington կայարանում և Մոլքոն հրավիրել է նրան իր ակումբային ելույթներից մեկին, որի ժամանակ նա նվագելու էր Սթիվ Հյուիթ-ի հետ։ Ստեֆանի և Սթիվի հետ աշխատելու հետ միաժամանակ նա խաղացել է «Մետքսե ոսկու հանք[9]» ֆիլմում, որի համար արդեն նրանց խումբը՝ Placebo-ն գրեց երգ՝ «20th Century Boy»: Բրայանը ֆիլմում խաղում էր The Flaming Creatures գլեմ-ռոք խմբի մենակատար Մալքոլմ-ի դերը։ Պլացեբոյի կենդանի կատարումների ժամանակ Բրայանը նվագել է մի շարք երաժշտական գործիքներ՝ կիթառ, բաս-կիթառ, հարվածային գործիքներ, շրթհարմոն և սաքսոֆոն։
Անձնական կյանք
խմբագրել2005 թ-ի հոկտեմբերին Բրայանը և նրա ընկերուհին՝ լուսանկարչուհի Հելենա Բերգ-ը ունեցել են որդի՝ Քոդի-ն։ 2009 թ-ի հունիսին Բրայանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ինքը «միայնակ հայր[10]» է։ Բրայան Մոլքոն բիսեքսուալ[11] է։ Երաժիշտը երբեք չի թաքցրել թմրանյութերի օգտագործման իր փորձը։ 1997 թ-ին New York Doll ամսագրին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ երևի հերոին-ը միակ թմրամիջոցն է երկրագնդի վրա, որն ինքը չի փորձել, իսկ հետագայում խոստովանել է, որ փորձել է նույնիսկ դա։ 2012 թ-ի դեկտեմբերին Մոլքոն ստացել է պատվավոր կրթաթոշակ Գոլդսմիթյան քոլեջից և Լոնդոնի համալսարանից, որի պարգևատրման արարողությանը ներկա են եղել նրա ծնողները[12]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1998-Մետքսե ոսկու հանք/ Velvet Goldmine (Flaming Creatures խմբի Մալքոլմի դերում)
- 1999-Դաժան խաղեր/ Cruel Intentions (երգ՝ Every You Every Me)
- 2001-Սյուի վերջին ուղևորությունը/ Sue’s Last Ride (գործադիր պրոդյուսեր)
- 2005-Չամսկրաբեր / The Chumscrubber
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Brians Molko». TV.com. CNET Networks Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Brian Molko sends his regards to his brother Stuart». 2003 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Extra info about Brian». brian-molko.com. 2009 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.Կաղապար:Verify credibility(չաշխատող հղում)
- ↑ «NME interview with Placebo». NME/PlaceboWorld. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Role Reversal». Sessions. 2012 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «The Boy Can't Help It». Guitarist/PlaceboWorld. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Brian Molko's biography». brian-molko.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.Կաղապար:Verify credibility(չաշխատող հղում)
- ↑ «Velvet Goldmine (1998) – Full cast and crew». IMDB. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Placebo – Brian Molko interview at Gloria Theatre in Cologne 3rd of June 2009». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ West, Dave. «Molko: I wish I kept quiet on sexuality». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Brian Molko receives Honorary Fellowship at Goldsmiths». 2012 թ․ դեկտեմբերի 19.