Նինա Պավլովա
Նինա Միխայլովնա Պավլովա (ռուս.՝ Нина Михайловна Павлова, փետրվարի 8, 1897[1][2][3] կամ հունվարի 27 (փետրվարի 8), 1897[3], Կրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15, 1973[1][2] կամ սեպտեմբերի 15, 1973[3], Պկազելևո, Պավլովսկ, Պուշկինի շրջան, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, գիտնական-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1951)։
Նինա Պավլովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1897[1][2][3] կամ հունվարի 27 (փետրվարի 8), 1897[3] Կրասնի Սուլին, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 15, 1973[1][2] (76 տարեկան) կամ սեպտեմբերի 15, 1973[3] (76 տարեկան) Պկազելևո, Պավլովսկ, Պուշկինի շրջան, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող, բուսաբան, ընտրասերիչ և հրապարակախոս |
Հաստատություն(ներ) | Բուսաբուծության համառուսաստանյան ինստիտուտ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1951) |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Pavlova |
Կենսագրություն
խմբագրելՆինա Միխայլովնա Պավլովան ծնվել է 1897 թվականի փետրվարի 8-ին Ռոստովի մարզի Սուլին քաղաքում։ Հայրը եղել է ռուս և խորհրդային մետալուրգ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Պավլովը։ 1900 թվականին Պավլովների ընտանիքը տեղափոխվել է Եկատերինոսլավ (այժմ` Դնեպր քաղաք), չորս տարի անց` Սանկտ Պետերբուրգ։
Սովորել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Լոսնոմ ավանի առևտրային դպրոցում։ Ուսուցումն եղել է վճարովի։ Ուսումնարան ընդունվելու համար անհրաժեշտ է եղել հանձնել ընդունելության քննություններ։ 1914-1916 թվականներին Նինա Պավլովան սովորել է արվեստի խթանման ընկերությունում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի բնագիտական բաժինը` ստանալով «սիստեմատիկայի և բուսական աշխարհագրության մասնագետի» որակավորում։ 1924-1927 թվականներին սովորել է Լենինգրադի հնչյունաբանական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում։
Գիտնական և գրող Պավլովայի հետաքրքրությունների ձևավորման գործում անգնահատելի դեր է խաղացել նրա ընտանիքը։ Մայրը աշխատել է որպես գրադարանավար և իր երեխաների մոտ դաստիարակել է հարգանքը դեպի գիրքը։ Երեխաների զարգացման գործում մեծ է հոր` ակադեմիկոս Միխայիլ Ալեքսանդրովիչ Պավլովի դերը։ Հայրը երեխաների համար եղել է աշխատասիրության օրինակ[4][5]։
1918 թվականից Նինան աշխատել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի աշխատանքային դպրոցում բնական գիտությունների ուսուցիչ, ապա` որպես Ն. Ա. Նեկրասովի անվան մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի ասիստենտ։
1925 թվականից աշխատել է Բուսական արդյունաբերության համամիութենական ինստիտուտի պտուղ-հացահատիկային մշակաբույսերի բաժնում, որտեղ զբաղվել է հատապտուղներով։ 1926-1929 թթ. միաժամանակ սովորել է Լենինգրադի պետական համալսարանի կենսաբանական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938 թվականին, ըստ կատարած աշխատանքի, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան` առանց դիսերտացիան պաշտպանելու։
1928 թվականից սկսել է զբաղվել բույսերի սելեկցիայով։ Աշխատանքի արդյունքում ստացել է հաղարջի 24 նոր սորտեր, այդ թվում` սև հաղարջի սորտեր` Богатырь, Неосыпающаяся, Бия, Зоя, Голубка, Алтайская десертная[6]:
1934 թվականին ինստիտուտ է այցելում կենդանաբան Լև Վալենտինովիչ Բիանկինը (Վիտալի Բիանկինի եղբայրը) և «Երիտասարդ բնագետ» ամսագրի խմբագիրը։ Նրանք խնդրում են ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Վավիլովին խորհուրդ տալ անձնակազմից մի աշխատակցի, որը կարող է ինստիտուտի աշխատանքի մասին հոդվածներ գրել երեխաների համար։ Նիկոլայ Իվանովիչը խորհուրդ է տալիս Նինա Պավլովային, որը հումորային բանաստեղծություններ էր գրում պատի թերթում։ Նինա Պավլովան մտավ Վիտալի Բիանկինի «գրական դպրոցը»։ Դպրոցների աշակերտներից էին Նիկոլայ Սլադկովը, Ալեքսեյ Լիվերովսկին, Զոյա Պիրոգովան, Կրոնիդ Գարնովսկին, Սվյատոսլավ Սախարնովը, Բորիս Ժիտկովը։ Վիտալի Բիանկինը դարձավ երիտասարդ սկսնակ գրող Պավլովայի դաստիարակը[7], ում օգնությամբ Պավլովան գրել է «Ռեկորդային նկար» առաջին պատմվածքը (1935)։
Իր գրական ստեղծագործությունները Նինա Միխայլովնան, վերանայելու համար, ուղարկել է Բիանկիին փոստով։ Բիանկին կարդում ու խմբագրում էր դրանք։ Հիվանդության ժամանակ (սուր ռևմատիզմ) Բիանկիին գրված նամակները մեծ աջակցությունն էին նրա համար։
1942 թվականին Պավլովային ուղարկել են Գոռնո-Ալտայսկ` պտուղա-հացահատիկային փորձարարական կայարան։ Այնտեղ Պավլովան աշխատել է Սիբիրի վայրի հատապտուղների աճեցման վրա, 1945 թվականից ուսումնասիրել է ինստիտուտի հատապտղային մշակաբույսերը։ 1951 թվականին ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի կոչում` «Սև հաղարջը ԽՍՀՄ-ում» մենագրության հիման վրա։
1959-1967 թվականներին աշխատել է մրգային մշակաբույսերի բաժնի վարիչ։
Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 15-ին Պյազելևո գյուղում։ Թաղված է Լենինգրադի մարզի Անտրոպշինո գյուղում։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան (1954) գիտական, մանկավարժական և գործնական գործունեության համար
- «Պատվո նշան» շքանշան (1966)
- «Սոցիալիստական գյուղատնտեսության գերազանցիկի» շքանշան, ԺՏՆՑ մեդալ
Ստեղծագործություններ
խմբագրել- Павлова Н. Бабочки: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Яцкевич. – М.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1961. – 19, с.: цв. ил. (моя первая зоология)
- Павлова Н. Живая бусинка: сказки: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Л. Рыбченковой. – М.: Детская литература, 1970. – 15, с.: ил. (Мои первые книжки)
- Павлова Н. Загадки цветов: [для младшего возраста] / Н. Павлова; [рис. Е.В. Бианки]. – Л.: Детская литература, 1977. – 93, с.: ил.
- Павлова Н. Земляничка: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Чарушина. – М.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1962. – 8, c: цв. ил.
- Павлова Н. Зимние гости: сказки / Н. Павлова: рис. Е. Бианки. – Л.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1960. – 34, с.: цв. ил.
- Павлова Н. Зимние сказки: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Чарушина. – Л.: Гос. изд-во дет. лит. м-ва просвещения РСФСР, 1961. – 19, с.: цв. ил.
- Павлова Н. Крылатка-неудачница: сказка: [для дошкольного возраста] / Н. Павлова; рис. Н. Холодовской. – М. Детская литература, 1973. – 11, с.: цв. ил.
- Павлова Н. Не увидели — увидим. Рассказы и сказки/ Н. Павлова; рис. В.Алфеевского.—М.: Детская литература, 1976.—96 с.: ил.
Գրականություն
խմբագրել- Донской временник. Год 1997-й. / Донская государственная публичная библиотека; Отдел краеведения; Составители: Т. Н. Бугаева, Н. Н. Зайцева. – Ростов н/Д, 1996. – С.23.
- Разова В. Биограф природы // О литературе для детей. Вып. 9. Л., 1964. С. 123–138.
- Зелёные страницы: Хрестоматия по экологии для начальной школы / сост. Святослав Сахарнов; худож. Татьяна Капустина. – Санкт-Петербург: Детгиз, 2005. – С.8.
- Книги – детям: сборник материалов в помощь учителям, библиотекарям и пионерским вожатым / сост. И. Балаховская и Н. Пильник. – М.: Детская литература, 1976. – С.106-107.
- Любина З. [Павлова Н. М.] / З. Любина // Дошкольное воспитание. – 1954. - №8. – С.36.
- Павлова Н. М. Воспоминания литературной дочери / Н. М. Павлова // Жизнь и творчество Виталия Бианки / сост. Бианки В.Н. – Л.: Детская литература, 1967. – С.65-86.
- Писатели Ленинграда: биобиблиографический справочник. 1934 – 1981. – Л., 1982. – С.229.
- Советские детские писатели: биобиблиографический словарь (1917 – 1957). – М.: Детгиз, 1961. – С.287.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 International Plant Names Index — 1999.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 author citation
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ Переводчик с безсловесного. Детская писательница Нина Михайловна Павлова
- ↑ «Нина Михайловна Павлова (08.02.1897 - 15.08.1973)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Поздние сорта смородины
- ↑ Детская писательница Нина Михайловна Павлова
Արտաքին հղումներ
խմբագրել- Павлова Нина Михайловна. Библиотека Красносулинского района.
- Нина Михайловна Павлова (08.02.1897 - 15.08.1973) Արխիվացված 2017-06-19 Wayback Machine. Ростовская областная детская библиотека им. В. М. Величкиной.
- В. Л. Парапонова. "Переводчик с бессловестного. Детская писательница Нина Михайловна Павлова
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Պավլովա» հոդվածին։ |