Նինա Եպիսկոպոսյան

հայ ախտաբան-ֆիզիոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եպիսկոպոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նինա Հայկի Եպիսկոպոսյան (ապրիլի 6, 1945(1945-04-06)[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2000)։

Նինա Եպիսկոպոսյան
Ծնվել էապրիլի 6, 1945(1945-04-06)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1970)
Մասնագիտությունախտաբան, ֆիզիոլոգ և ուսուցչուհի
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1989)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Նինա Եպիսկոպոսյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 6-ին, Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարանը։ 1974-1980 թվականներին եղել է Երևանի բժշկական համալսարանի կենսաբանական գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, 1980-1996 թվականներին՝ ներքին հիվանդությունների ախտորոշման ամբիոնի գիտաշխատող։ 1996-2003 թվականներին եղել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2003 թվականից՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար[2]։

Նինա Եպիսկոպոսյանը հեղինակ է ավելի քան 90 գիտական աշխատանքների`տերմինալային պայմաններում ազատ ամինաթթուների նյութափոխանակության խանգարումների բնութագրերը ուսումնասիրելու բնագավառում։

Աշխատանքները վերաբերում են վերջնային վիճակների և վերակենդանացման հարցերին, սրտի իշեմիկ հիվանդության ախտածնության մեխանիզմների ուսումնասիրությանը՝ մասնավորապես արյան բջջային տարրերի թաղանթային կառուցվածքների խանգարումների շտկմամբ։ 

Անդամակցություն խմբագրել

  • Խորհրդային Հայաստանի ախտաբանների ընկերակցության անդամ (1973)։
  • Խորհրդային Հայաստանի ֆիզիոլոգների ընկերակցության անդամ (1973)։

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики, Ер., 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2873
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Եպիսկոպոսյան» հոդվածին։