Նիկոլաոս Լիբերոպուլոս (հուն․՝ Νίκος Λυμπερόπουλος, օգոստոսի 4, 1975(1975-08-04)[1][2][3][…], Filiatra), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։

Նիկոս Լիբերոպուլոս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1975(1975-08-04)[1][2][3][…] (48 տարեկան)
Ծննդավայր Filiatra
Հասակ 187 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Նիկոս Լիբերպուլոսը Պելոպոնեսում ծնված ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է։ Կարիերան սկսել է «Էրանի Ֆիլատրոն» ակումբում, իսկ 1994 թվականին տեղափոխվել է «Կալամատու» ակումբ։ 1996 թվականին հիացնելով «Պանաթինաիկոս» ակումբի անդամերին՝ Լիբերոպուլոսը տեղափոխվել է մայրաքաղաք։ Իր նոր ակումբի հետ հասել է մինչև չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ։ Իտալական ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել խաղացողի նկատմամբ (հիմնականում «Յուվենտուսը» և «Վերոնա»), բայց նա մնացել է Աթենքում՝ հավատարմություն ցուցաբերելով «Պանաթինաիկոսին»։ 2003 թվականին Լիբերոպուլոսը կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ պայմանագրի պայմանների շուրջ, որի արդյունքում նա հեռացել է ակումբից։ Նիկոսը առաջարկներ ուներ «Օլիմպիակոս» և «Մարսել» թիմերից, սակայն արդյունքում ընտրել է Աթենքի «ԱԵԿ» ակումբը, որտեղ միանգամից դարձել է հայտնի խաղացող և թիմի ավագ։ 2007 թվականին հարձակվողին ցանկացել է գնել գերմանական «Նյուրնբերգ»-ը, սակայն ակումբի նախագահը հրապարակավ հրաժարվել է վաճառել իր թիմի լավագույն խաղացողին։

2008 թվականի հուլիսի 13-ին հայտարարվել է Լիբերոպուլոսի անցման մասին դեպի գերմանական Բունդեսլիգայի «Այնտրախտ» թիմը Մայնի Ֆրանկֆուրտից, որի հետ ֆուտբոլիստը կնքել է երկամյա պայմանագիր[4]։

2010 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է «ԱԵԿ», որի հետ ստորագրել է մեկամյա պայմանագիր[5]։

Թիմային կարիերա խմբագրել

Լիբերոպուլոսն ազգային հավաքականի կազմում խաղում է 1996 թվականից։ Թիմում հայտնի է որպես «ջոկեռ»՝ փոխարինման դուրս գալով խաղի վերջին քառորդում ու վճռական գոլեր խփելով։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

«Էրանի Ֆիլատրոն»

  • Հունական չորրորդ դիվիզիոնի հաղթող, 1993 թվական

«Կալամատա»

  • Հունական երկրորդ դիվիզիոնի հաղթող, 1995 թվական

«ԱԵԿ»

  • Հունական գավաթակիր, 2011 թվական
Անձնական
  • Հունաստանի ազգային առաջնության լավագույն խաղացող, 2000, 2006, 2007 թվական
  • Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու, 2003, 2007 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Айнтрахт» подписал Либеропулоса — sportbox.ru, 13.07.2008
  5. «Liberopoulos signs with AEK». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել