Նիկողայոս Ալադաթյան

հայ դրամատուրգ

Նիկողայոս Հովհաննեսի Ալադաթյան (Նիկողայոս Հովհաննիսյան Ալադաթյան(ց), 1833[2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 25, 1875(1875-07-25)[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[3]։

Նիկողայոս Ալադաթյան
 
Կրթություն՝ Լազարյան ճեմարան[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1]
Մասնագիտություն՝ դրամատուրգ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1833[2]
Ծննդավայր Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օր հուլիսի 25, 1875(1875-07-25)[1][2]
Վախճանի վայր Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

1856 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի կայսերական համալսարանում[4]։ Արդեն այդ տարիներին Ն.Ալադաթյանը հանդես է գալիս թատրոնի ասպարեզում։ Մոսկվայում հիմնված և հայերեն ներկայացումներ բեմադրող թատերասիրաց խմբակի համար, 1859 թվականին գրում է «Վա՜յ իմ կորած 50 ոսկի» կենցաղագրական առաջին պիեսը[4][5]։ Առաջին անգամ ներկայացվում է 1859 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում՝ Նովայա Բասմաննայա փողոցում գտնվող վաճառական Միքայել Ստեփանյանցի տանը[4][6]։ Այնուհետեւ, երկար ժամանակ բեմադրվել է հայկական թատերական խմբերի կողմից։

1860 թվականին Ալադաթյանը օժանդակել է «Հյուսիսափայլի» հրատարակման գործին[7][8]։ Մոսկվայում ներկայացված հայերեն մի բեմադրության մեջ 1865 թվականին նա ստանձնում է «հարուստ վաճառականի» դերակատարությունը[9][10][11][12][13][14][15][16][17]։

Համալսարանն ավարտելուց հետո Ալադաթյանը վերադառնում է Թիֆլիս։ 1866 թվականին Թիֆլիսի Մարիամյան օրիորդաց ուսումնարանում աշխատում էր որպես ուսուցիչ և միաժամանակ հանդիսանում Ներսիսյան դպրոցի հոգաբարձու[18]։

1868 թվականին Թիֆլիսի քաղաքային ընտրությունների ժամանակ ընտրվել է ավագ ներկայացուցիչ, իսկ քաղաքագլուխ Երեմիա Արծրունու հրաժարականից հետո 1,5 տարի վարում է քաղաքագլխի պաշտոնը[18]։ Ն.Ալադաթյանցի պաշտոնավարության շրջանում՝ 1868 թվականի նոյեմբերի 8-ին, բացվում է Քաղաքային նոր հիվանդանոցը[19]։ 1869 թվականին մասնակցում է Գայանյան օրիորդաց ուսումնարանի հիմնադրմանը[18]։

Վախճանվել է Թիֆլիսում 1875 թվականի հուլիսի 25-ին թոքախտից[18][20]։

Երկեր խմբագրել

  • «Վայ, իմ կորած հիսուն ոսկին» (վոդևիլ մեկ գործողությամբ), «Հայկական աշխարհ», 1866, N 6-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 Երեմեան Ա., Ռուսահայ թատրոնի պատմութիւնը, «Բազմավէպ», 1935, էջ 150-151։
  5. «Հայկական Աշխարհ», 1867, N 1, էջ 72։
  6. «Բազմավէպ», 1934, N 4, էջ 164։
  7. «Մեղու Հայաստանի», 1860, N12, էջ 930։
  8. «Մեղու Հայաստանի», 1860, N 14, էջ 106։
  9. Քիշմիշեան Ալ., Հայոց թատրոնը Մօսկւայում 1858-68 թթ.:
  10. «Տարազ», 1908, N 2:
  11. «Փորձ», 1879, N 10:
  12. «Հիւսիսափայլ», 1859, N 1, էջ 76։
  13. Արշարունի Ա., Մոսկվայի համալսարանը ու հայ առաջավոր ինտելիգենցիան, Երևան, 1955, էջ 232։
  14. «Սովետական Գրականություն», 1956, N6 (164):
  15. Հարությունյան Ս., Միհրիդատ Ամերիկյան, Երևան, 1959, էջ 36։
  16. Բզնունի Դ., Գրիգոր Ավետյան, Երևան, 1963, էջ 147։
  17. Ավչյան Ս., Գրական ակնարկներ, Թբիլիսի, 1978, էջ 225-228։
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Բազմավէպ», 1935, էջ 150։
  19. “Кавказский календарь на 1869 г.”, Тифлис, 1868, էջ 116։
  20. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Ալադաթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134