Նիկողայոս Ծաղկարար

հայ նկարիչ

Նիկողայոս Ծաղկարար կամ Մելանավոր (ծնված թվականը անհայտ - մահ. 1693), ղրիմցի-հայ նկարիչ, մանրանկարիչ, կազմարար, գրիչ, ոսկերիչ։ 17-րդ դարում նշանավոր գեղագիր։

Նիկողայոս Ծաղկարար
Ծնվել էԱնհայտ
ԾննդավայրՂրիմ
Վախճանվել է1693
Մահվան վայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն
ԱզգությունՀայաստան Հայ
Ղրիմ Ղրիմցի
Մասնագիտություննկարիչ
Ժանրնկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Ապրել էր Ղրիմում, և, հավանաբար այնտեղ և ծնվել է (ծննդյան ամսաթիվը անհայտ է)։ Աշխատել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես գրիչ։ Այդ եկեղեցում էլ գտնվում է գրիչի աճյունը[1]։

Կաֆայում աշակերտել Է գրիչ և ծաղկող Զաքարիա քահանային[2]։

1686 թվականին, երբ տարածվեց համաճարակը, նրան զոհ գնացին նկարիչի կինը և նրա երկու աղջիկները։ Որպես հիշողություն, նա պատվիրեց խաչքար, որը պահպանվել է եկեղեցու ներքին պատի նարտեքսում[2]։

1691 թվականին ուսուցանել է գեղագրություն և գրքային մանրանկարչություն Բախչիսարայյում կառուցված նոր հայկական եկեղեցիներում։ Միայն Մատենադարանում է պահվում նրա 29 ձեռագրերը, որոնք ստորագրվել են վարպետի կողմից։

Հայտնի է, որ նա մահացել է 1693 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1968 թվականի ամռանը Ա. Մնացականյանը գտել էր Ծաղկարարի տապանաքար, որի շնորհիվ պարզ դարձավ, թե երբ և որտեղ է մահացել Նիկողայոս Ծաղկարարը
  2. 2,0 2,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 226։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 299