Նիկոլ Կլավելու
Նիկոլ Կլավելու (ֆր.՝ Nicole Claveloux, հունիսի 23, 1940[1][2][3][…], Սենտ Էտիեն), ֆրանսիացի նկարիչ, պատկերազարդող և կոմիքսների հեղինակ։ Աշխատանքներն առաջին անգամ ներկայացրել է 1960 թվականի վերջին, հայտնի է դարձել «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի պատկերազարդմամբ, 1974 թվականին։
Նիկոլ Կլավելու ֆր.՝ Nicole Claveloux | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 23, 1940[1][2][3][…] (82 տարեկան) |
Ծննդավայր | Սենտ Էտիեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի և կոմիքսների արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | nicole.claveloux.free.fr |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Նիկոլ Կլավելուն ծնվել է Սենտ Էտիենում, որտեղ էլ սովորել է կերպարվեստ։ 1966 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ աշխատել է որպես կոմիքների հեղինակ և նկարիչ-պատկերազարդող տարբեր ամսագրերում, այդ թվում` «Պլանետ» (Planète), «Ուկապի» (Okapi), «Մարի Քլեր» (Marie Claire) պարբերականներում[4].:
Նկարազարդման նրա ոճը ներառում է ինչպես գունային փսիխոդելիկ օգտագործում, այնպես էլ` սև և սպիտակ գույներով բարդ պատկերումներ[5]։
Կլավելուի աշխատանքներն ընդգրկվել են ցուցահանդեսներում։ Դրանցից են` «Նիկոլ Կլավելու և ընկերությունը» (ֆր. «Nicole Claveloux et compagnie», 1995) ցուցահանդես Վիլյորբանում և «Էրմելյո» մեդիա գրադարանում կայացած հետահայաց ցուցադրությունը[4]։
Որոշ աշխատանքներԽմբագրել
- Le Voyage extravagant de Hugo Brisefer (1967)
- Ալիսը Հրաշքների աշխարհում (1972), պատկերազարդող
- La Main verte (1978)
- Սպանություն Մորգ փողոցում (1981), պատկերազարդող
- Dedans les gens (1993)
- Alboum (1998), պատկերազարդող
- Morceaux choisis de la Belle et la Bête (2003), պատկերազարդող
- Mon Gugus à moi (2004), պատկերազարդող
- Un roi, une princesse et une pieuvre (2005), պատկերազարդող
- Professeur Totem et docteur Tabou (2006), պատկերազարդող
- Gargantua (2007), պատկերազարդող
- Confessions d’un monte-en-l’air, (2007), պատկերազարդող
- Contes de la Fève et du Gland, (2010), պատկերազարդող
- La Belle et la bête, (2013), պատկերազարդող
- Nours, (2014), պատկերազարդող
- Quel genre de bisous?, (2016)
- The Green Hand and Other Stories (2017)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 Encyclopaedia Universalis Dictionnaire de la Bande dessinée: (Les Dictionnaires d'Universalis). — Encyclopaedia Universalis, 2015-10-27. — 436 с. — ISBN 9782341002301
- ↑ «The Green Hand and Other Stories by Nicole Claveloux | PenguinRandomHouse.com» (անգլերեն)։ PenguinRandomhouse.com։ Վերցված է 2018-10-13