Նիկոլյա Դուշե
Նիկոլյա Դուշե (ֆր.՝ Nicolas Douchez, ապրիլի 22, 1980[1][2][3], Rosny-sous-Bois), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի խաղացող։
Նիկոլյա Դուշե ֆր.՝ Nicolas Douchez | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 22, 1980 (43 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ռոնի սու Բուա, Ֆրանսիա | |||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերա Խմբագրել
Նիկոլյա Դուշեն իր ելույթները սկսել է «Օլնեյ սու Բոյս» սիրողական ակումբում, որտեղից տեղափոխվել է «Պարի»։ 1996 թվականին դարձել է «Գավր» ակումբի ակադեմիայի աշակերտ։ Ակադեմիայում անցկացնելով երեք տարի` 1999 թվականին Դուշեն կնքեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը։ 2003 թվականին Նիկոլյան դարձավ «Շատորու» ակումբի ֆուտբոլիստ։ «Շատորուում» մրցաշրջանի մեծ մասը անցկացրեց է որպես հիմնական խաղացող, առաջնությունում խաղալով 26 խաղ, իսկ Ֆրանսիայի գավաթում` մեկը։
2004 թվականի ամռանը Դուշեն դարձավ «Թուլուզա» ակումբի խաղացող։ Ակումբի երկրորդ թիմում անցկացնելով 1,5 տարի` 2006 թվականի փետրվարի 4-ին, Նիկոլյա դեբյուտեց նոր ակումբում` փոխարինելով վնասվածք ստացած Քրիստոֆ Ռեվոյին։ Մրցաշրջանի ավարտին Դուշեն «Թուլուզայի» հետ կնքեց նոր` քառամյա պայմանագիր։ Հաջորդ մրցաշրջանում նա դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող։ 2006-07 մրցաշրջանում նա ակումբի հետ նվաճեց Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալները։
2008 թվականի հունիսի 24-ին Դուշեն տեղափոխվեց «Ռեն», կնքելով եռամյա պայմանագիր։ Ակումբում անցկացրած առաջին մրցաշրջաններում Նիկոլյան համարվում էր կազմի հիմնական խաղացող։
2011 թվականի հունիսի 10-ին Դուշեն տեղափոխվեց «ՊՍԺ», կնքելով եռամյա պայմանագիր։ Գրեգորի Կուպեի կարիերան ավարտելուց հետո մայրքաղաքային ակումբին անհրաժեշտ էր կայուն դարպասապահ։
Միջազգային կարիերա Խմբագրել
2009 թվականի հոկտեմբերի 1-ին Դուշեն` որպես թիմի 4-րդ դարպասապահ, հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական[4]։
Ձեռքբերումներ Խմբագրել
ՊՍԺ
- Ֆրանսիայի չեմպիոն` 2013, 2014, 2015, 2016
- Ֆրանսիական լիգայի գավաթ` 2013-14, 2014-15, 2015-16
- Ֆրանսիայի սուպերգավաթ` 2013, 2014
- Ֆրանսիայի գավաթ` 2014/15, 2015/16
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Avec Douchez, sans Gourcuff»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-23-ին։ Վերցված է 2016-07-02