Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանություն

Ոստիկանության աշխատակիցներ Նիկոլա Հյուզը և Ֆիոնա Բոունը սպանվել են 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Մանչեստրի (Անգլիա) արվարձանում՝ Դեյլ Կրեգանի կողմից, որը մինչ այդ սպանել էր Մարկ Շորթին և նրա հորը՝ Դևիդին (սպանությունը տեղի է ունեցել նույն թվականի օգոստոսի 10-ին)[1]։

Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանություն
Սպանության ձևսպանություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ամսաթիվսեպտեմբերի 18, 2012
Սպանվածներ2 մարդ

Սպանություն խմբագրել

Հանցագործությունը տեղի է ունեցել Մանչեստր Հաթերսլիի արվարձանում։ Մոտ 10:30-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել անհայտ մի տղամարդ և հայտնել կողոպուտի մասին՝ նշելով հասցեն։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ֆիոնա Բոնը (32 տարեկան) և Նիկոլա Հյուզը (26 տարեկան)։ Առաջինը ոստիկանությունում աշխատել է 5 տարի, իսկ երկրորդը՝ 3 տարի։

Ոստիկանները մոտեցել են անհրաժեշտ տան դռանը։ Նրանց ընդառաջել է տղամարդը և գնդակահարել երկու ոստիկաններին։ Կատարվել է առնվազն 10 կրակոց և նռնակի պայթյուն։ Մարդասպանն օգտագործել է կիսաավտոմատ զենք և ձեռքի նռնակ[2]։

Սպանությունն աննախադեպ է դարձել բրիտանական ոստիկանության պատմության մեջ։ Հյուզը և Բոունը զինված չեն եղել (բրիտանացի ոստիկանները, որպես կանոն, իրենց հետ հրազեն չեն կրում)։ Հասարակության մեջ բարձրացել է ոստիկանների զինաթափության ճշտության հարցը։ Այնուամենայնիվ, հարցումների համաձայն՝ ոստիկանների մեծ մասը (82 %) դեմ է պարտադիր զենք կրելուն։ Մանչեստրյան շրջանի ոստիկանության պետ սըր Փիթեր Ֆեյխին այսպես է մեկնաբանել իրավիճակը․

  Մենք ջերմորեն հավատում ենք ոստիկանության բրիտանական գործելաոճին, որի դեպքում նրա աշխատակիցները զենք չեն կրում։ Ցավոք, մենք Ամերիկայի և այլ երկրների օրինակով տեսնում ենք, որ ոստիկանական ատրճանակի առկայությունը չի նշանակում, որ նրան չեն գնդակահարելու[3]։  

2013 թվականին Դեյլ Կրեգանը մեղավոր էր ճանաչվել Մարկ Շորթի, Դևիդ Շորթի, Նիկոլա Հյուզի և Ֆիոնա Բոունի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման[4]։

  Արտաքին պատկերներ
  Ֆիոնա Բոունի գերեզմանը

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дейл Креган доставлен в суд под многочисленной охраной тяжеловооружённых полицейских
  2. Беспрецедентное убийство женщин-полицейских потрясло Британию
  3. Почему полицейские в Великобритании не носят оружие
  4. «Dale Cregan admits father and son murders in Manchester». BBC News. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել