Նիկոլա Բուրբակի (ֆր.՝ Nicolas Bourbaki), ֆրանսիական մաթեմատիկոսների խմբի ծածկանուն։ Կազմավորվել է 1937 թվականին, Բարձրագույն նորմալ դպրոցի նախկին սաներից։ Հիսուննանց անդամները խմբից «դուրս» են մնում։ Ճշգրիտ կազմը և անդամների թիվը չի հրապարակվել։ Խմբի նպատակն է եղել իրականացնել Դավիթ Հիլբերտի մտադրությունը՝ մաթեմատիկական տարբեր տեսությունները շարադրել ձևական աքսիոմատիկ եղանակով։

Նիկոլա Բուրբակի
ֆր.՝ Nicolas Bourbaki
Bourbaki congress1938.png
Տեսակcollective pseudonym?, գեղարվեստական անձ, գիտական ընկերություն և ընկերություն
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[1]
Հիմնադրված1935[2][3]
Գլխադասային գրասենյակԲարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս
Կայքbourbaki.fr
bourbaki.fr/index-de.html
bourbaki.fr/index-en.html
bourbaki.fr/index-es.html

1939 թվականից լույս է տեսել «Մաթեմատիկայի տարրերը» բազմահատոր տրակտատը, որում զարգացվում է ձևական աքսիոմատիկ համակարգ, որը հեղինակների մտահղացմամբ, որպես «ընդհանուր ըմբռնման մասնակի տեսակետներ», պետք է ընդգրկի մաթեմատիկայի եթե ոչ բոլոր, ապա գոնե գլխավոր բաժինները։ Շարադրանքը, որի հիմքը կազմում են աքսիոմաների միջոցով սահմանվող կառուցվածքները (խմբի, դաշտի, կարգի, տոպոլոգիական և այլ կառուցվածքներ), խիստ վերացական է, տրվում է միայն տեսությունների տրամաբանական կմախքը։ Դատողության եղանակն ընդհանուրից մասնավորին անցնելն է։ Տրակտատը նախապատրաստվում է «Բուրբակի սեմինարում», որին կարող են մասնակցել նաև ուրիշ երկրների մաթեմատիկոսներ։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 618