Նիկոլաս Օտամենդի

արգենտինացի ֆուտբոլիստ

Նիկոլաս Էռնան Օտամենդի (իսպ.՝ Nicolás Hernán Otamendi; փետրվարի 12, 1988(1988-02-12)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան։

Նիկոլաս Օտամենդի
իսպ.՝ Nicolás Otamendi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1988(1988-02-12)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 183 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Սիթի
Համար 30
Պատանեկան կարիերա
1995—2008 Արգենտինա Վելես Սարսֆիլդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2010 Արգենտինա Վելես Սարսֆիլդ 40 (1)
2010—2014 Պորտուգալիա Պորտու 77 (6)
2014—2015 Իսպանիա Վալենսիա 35 (6)
2014  Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 5 (0)
2015—մ. հ. Անգլիա Մանչեսթեր Սիթի 60 (2)
Ազգային հավաքական
2009—մ. հ. Արգենտինա Արգենտինա 25 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն Խմբագրել

2008 թվականի մայիսի 10-ին Օտամենդին «Վելեսի» կազմում կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում՝ մասնակցելով «Ռոսարիո Սենտրալի» դեմ տնային խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով։ Մարզիչ Հյուգո Տոկալիի օրոք Օտամենդին եղել է թիմի հինգերորդ կենտրոնական պաշտպանը, սակայն ամեն ինչ փոխվեց Ռիկարդո Գարեկայի ժամանման հետ։ Օտամենդին փոխարինել է վնասվածք ստացած Վալդո Պոնսեին՝ թիմի հիմնական կազմում մասնակցելով Կլաուսուրա 2009-ին, որի չեմպիոնն է դարձել «Վելեսը», իսկ Օտամենդին այնքան լավ տպավորություն է թողել իր խաղով, որ Դիեգո Մարադոնայի կողմից հրավիրվել է Արգենտինայի հավաքական։

Մրցաշարի ընթացքում մամուլում սկսեցին լուրեր հայտնվել այն մասին, էր Նիկոլասով հետաքրքրվում են եվրոպական ամենաուժեղ ակումբներից մի քանիսը՝ Միլանի «Ինտերը»[3], «Ֆիորենտինան»[4], Մադրիդի «Ռեալը»[5], «Յուվենտուսը»[6]։ Սակայն խաղացողը որոշել է մնալ «Վելեսում»։

2009 թվականին Օտամենդին իր ակումբի հետ մասնակցել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Քվեարկության արդյունքում ուրուգվայական El País պարբերականը Օտամանդիին ընդգրկել է 2009 թվականի Հարավային Ամերիկայի խորհրդանշական հավաքականի կազմում։

2010 թվականի օգոստոսի 23-ին Օտամենդին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ[7][8]։ Պորտուգալերեն ակումբում Օտամենդին դարձել է հիմնական պաշտպան, իսկ թիմը նրա օգնությամբ նվաճել է մի քանի տիտղոս։

2014 թվականին Նիկոլասը 12 մլն եվրոյով տեղափոխվել է «Վալենսիա»։ Նիկոլասն անմիջապես դարձել է «չղջիկների» թիմի հիմնական խաղացող, նաև ճանաչվել այդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Օգոստոսի 20-ին Օտամենդին «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 45 միլիոն եվրո[9]։

Ձեռքբերումներ Խմբագրել

  Վելես Սարսֆիլդ

  Պորտու

  • Պորտուգալիայի չեմպիոն (3) – 2010/11, 2011/12,2012/13
  • Պորտուգալիայի գավաթի դարփնեկիր – 2010/11
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2011, 2013
  • Եվրոպա լիգայի հաղթող – 2010/11

  Արգենտինայի հավաքական

  • Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2015, 2016

Վիճակագրություն Խմբագրել

Ակումբային Խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաք. Ընկերական Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Վելես Սարսֆիլդ 2007/08 Կ 1 0 1 0
2008/09 Ա 1 0 18 0
Կ 17 0
2009/10 Վելես Սարսֆիլդ 13 1 6+8 0 33 1
Կ 6 0
2010/11 Ա 2 0 2 0
Ընդհանուր 40 1 14 0 54 1
Պորտու 2010/11 15 5 2 0 13 1 2 0 32 6
2011/12 20 2 1 0 6+1 0 2 0 30 2
13 29 0 5 0 8 0 3 1 45 1
14 13 0 3 1 4 0 0 0 20 1
Ընդհանուր 77 7 11 1 32 1 7 0 127 9
Ատլետիկո Մինեյրո 2014 5 0 0 0 7 0 0 11 0
Ընդհանուր 5 0 0 0 7 0 0 0 12 0
Վալենսիա 2015 35 6 3 0 0 0 0 38 6
Ընդհանուր 35 6 3 0 0 0 0 0 38 6
Մանչեսթեր Սիթի 2016 28 1 7 0 0 0 0 47 1
Ընդհանուր 28 1 7 0 12 0 0 0 47 1
Ընդհանուր կարիերայում 185 15 21 1 65 1 7 0 278 17
2016 թվականի մայիսի 6-ի դրությամբ[10][11][12]
Կ-Կլաուսուրա, Ա-Ապերտուրա

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել