Նիկոլաս Թերկելսեն Նարտի (դան․՝ Nikolas Terkelsen Nartey, փետրվարի 22, 2000(2000-02-22)[1][2], Bagsværd, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), գանական ծագմամբ դանիացի ֆուտբոլիստ[3][4], «Շտուտգարտ» ակումբի կիսապաշտպան։

Նիկոլաս Նարտի
դան․՝ Nikolas Nartey
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 2000(2000-02-22)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Bagsværd, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

 
Նարտին «Շտուտգարտ»-ի կազմում

Նարտին «Կոպենհագեն» և «ԱԲ Գլադսաքս» ակումբների սան է։ 2017 թվականի հունվարին նրան նկատել են «Քյոլն»-ի սկաուտները և հրավիրել են գերմանական թիմի ակադեմիա։ Տրանսֆերի գումարը կազմել է 4 միլիոն դանիական կրոն[5]։ Նոեմբերի 26-ին մայրքաղաքային «Հերտա» ակումբի դեմ խաղում նա նորամուտ է ունեցել Բունդեսլիգայում[6]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը դուրս է մնացել էլիտայից, բայց դրանից հետո Նիկոլասը չի կարողացել հաղթել հիմնական կազմում մնալու մրցակցությունը։ 2019 թվականի ամռանը Նարտին տեղափոխվել է «Շտուտգարտ»՝ ստորագրելով չորսամյա պայմանագիր։ Խաղային պրակտիկա ստանալու համար Նիկոլասը վարձակալության է տրվել «Հանզա» ակումբում։ Սեպտեմբերի 15-ին «Այնտրախտ Բրաունշվեյգ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Գերմանիայի երրորդ լիգայում[7]։ Նոյեմբերի 9-ին «Դույսբուրգ» ակումբի դեմ խաղում Նիկոլասը խփել է իր առաջին գոլը «Հանզա» ակումբի կազմում[8]։ 2020 թվականի ամռանը «Զանդհաուզեն» ակումբը վարձակալել է Նարտիին։ Սեպտեմբերի 19-ին «Դարմշտարտ 98» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[9]։

2021 թվականի ամռանը Նարտին վերադարձել է «Շտուտգարտ» ակումբում։ Հոկտեմբերի 2-ին «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել հիմնական կազմում[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

2021 թվականին Նարտին Դաինայի երիտասարտական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարտական առաջնությանը Հունգարիայում և Սլովենիայում։ Մրցախաղում նա խաղացել է Ֆրանսիայի[11], Գերմանիաի[12] և Ռուսաստանի[13] թիմերի դեմ մրցախաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Four top talents that can spark Black Stars revival - Business & Financial Times Online». thebftonline.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Ghanaian Nikolas Nartey warms himself into first team football at Koln after featuring in pre-season win – Ghana Sports Online». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. FCK sælger stort talent til Bundesliga-klub, tipsbladet.dk, 1 February 2017
  6. «Кёльн VS. Герта Берлин 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 26.
  7. «Айнтрахт Брауншвейг VS. Ганза 1:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 15.
  8. «Ганза VS. Дуйсбург 1:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 9.
  9. «Зандхаузен VS. Дармштадт 98 3:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 19.
  10. «Штутгарт VS. Хоффенхайм 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 2.
  11. «Франция (до 21) VS. Дания (до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021—03—25.
  12. «Дания (до 21) VS. Германия (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021—05—31.
  13. «Дания (до 21) VS. Россия (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021—03—31.

Արտաքին հղումներ խմբագրել