Նիկոլաոս Վերգոս (հունարեն՝ Νίκος Βέργος, հունվարի 13, 1996(1996-01-13)[1][2][3], Կիլկիս), հույն ֆուտբոլիստ, «Վաշաշ» ակումբի հարձակվող։

Նիկոլաոս Վերգոս
հուն․՝ Νίκος Βέργος
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1996(1996-01-13)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Կիլկիս
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունգարիա Վաշաշ
Համար 12
Պատանեկան կարիերա
2009-2013 Հունաստան Օլիմպիակոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013— Հունաստան Օլիմպիակոս 3 (1)
2015-2016  Իսպանիա Էլչե 12 (2)
2016-2017  Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 25 (5)
2017—  Հունգարիա Վաշաշ 1 (0)
Ազգային հավաքական
2011-2013 Հունաստան Հունաստան (մինչև 17) 3 (3)
2013-2014 Հունաստան Հունաստան (մինչև 18) 5 (0)
2013-2015 Հունաստան Հունաստան (մինչև 19) 17 (2)
2015— Հունաստան Հունաստան (մինչև 21) 5 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային Կարիերա խմբագրել

Վերգոսը «Օլիմպիակոս» ակումբի սան է։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Հունաստանի Գավաթի խաղարկության՝ «Ֆոկիկոս» ակումբի դեմ խաղում Նիկոսը կատարել է իր նորամուտը թիմի կազմում[4]։ 2013 թվականի մարտի 23-ին «Էրգոտելիս» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Հունաստանի սուպերլիգայում[5]։ Մարտի 26-ին «Աստերաս» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Վերգոսը խփել է իր առաջին գոլը «Օլիմպիակոսի» կազմում[6]։ Նորամուտային մրցաշրջանի արդյունքում նա դարձել է Հունաստանի չեմպիոն և նվաճել է ազգային գավաթը։

2015 թվականի ամռանը Վերգոսը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Էլչե» ակումբ։ Օգոստոսի 23-ին «Պոնֆերադինա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սեգունդայում[7]։ Հոկտեմբերի 4-ին «Լյագոստերա» ակումբի հետ հանդիպման ընթացքում Նիկոսը խփել է իր առաջին գոլը «Էլչեի» կազմում[8]։

2016 թվականի ամռանը Վերգոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա», որի կազմում մեկ տարի խաղացել է Սեգունդա Բ-ում։ 2017 թվականի ամռանը Նիկոսը վարձավճարով տեղափոխվել է հունգարական «Վաշաշ» ակումբ։ Սեպտեմբերի 9-ին «Ֆերենցավարոշ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունգարիայի առաջնությունում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Վերգոսը Հունաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան տնային առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Ուկրաինայի[10], Ավստրիայի[11], Ֆրանսիայի[12], Ռուսաստանի[13] պատանեկան հավաքականների դեմ։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային   «Օլիմպիակոս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Օլիմպիակոս Պիրեյ VS. Ֆոկիկոս 5:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 25.
  5. «Էրգոտելիս VS. Օլիմպիակոս Պիրեյ 1:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 23.
  6. «Աստերաս VS. Օլիմպիակոս Պիրեյ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 26.
  7. «Պոնֆերադինա VS. Էլչե 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 23.
  8. «Լյագոստերա VS. Էլչե 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 4.
  9. «Ֆերենցվարոշ VS. Վաշաշ 5:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9.
  10. «Հունաստան (մինչև 19) VS. Ուկրաինա (մինչև 19) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—06.
  11. «Հունաստան (մինչև 19) VS. Ավստրիա (մինչև 19) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—09.
  12. «Ֆրանսիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—12.
  13. «Ռուսաստան (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—16.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաոս Վերգոս» հոդվածին։