Նիկոլայ Տեր-Սեմյոնով (Նիկոլայ Տեր-Սիմոնյան, դեկտեմբերի 22, 1897(1897-12-22), Սևաստոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 4, 1960(1960-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բեմի հայազգի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954

Նիկոլայ Տեր-Սեմյոնով
Ծնվել է1897 դեկտեմբերի 22
ԾննդավայրՍևաստոպոլ
Մահացել էհուլիսի 4, 1960(1960-07-04) (տարիքը 62)
Մահվան վայրԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գործունեություն

խմբագրել

Բեմական գործունեությունն սկսել է 1919 թվականին, Սևաստոպոլում․ աշխատել է Ստավրոպոլի, Սվերդլովսկի, Սիմֆերոպոլի և այլ թատրոններում, 1947 թվականից՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի առաջատար դերասաններից։ Կատարել է կատակերգական և բնութագրական դերեր, որոնք աչքի են ընկել կատարման անկեղծությամբ, ներքին հույզերի ճշմարտացի վերարտադրությամբ և ջերմ շնչով։ Տեր-Սեմյոնովի ստեղծագործության մեջ ուշագրավ է Լենինի կերպարի մարմնավորումը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» և Գորբատովի «Հայրերի պատանեկությունը» պիեսներում։ Լավագույն դերերից են նաև՝ Պերչիխին (Գորկու «Քաղքենիներ»), Կուդրյաշ, Աչաստլիվցև (Օստրովսկու «Ամպրոպ», «Անտառ»), Բուբլիկ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Նիկոլայ Ալեքսեևիչ (Ռոզովի «Կյանքի մի էջը»)։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 686