Նիկոլայ Վիսոցկու տուն (ռուս.՝ Дом Николая Высоцкого), Նիկոլայ Վիսոցկու նախկին տուն Մոսկվայի Նովայա Բասմաննայա փողոցում։ Ճարտարապետության դաշնային նշանակության հուշարձան է[2]։

Նիկոլայ Վիսոցկու տուն
Տեսակճարտարապետական հուշարձան և տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
ՓողոցՆովայա Բասմաննայա փողոց (13/2 с1)
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ներկայիս շենքի տեղում 18-րդ դարի 70-ական թվականներին կանգնած էր կոմս Լյուդովիկ դը Ժիլիին պատկանող քարե հիմքով փայտե շինությունը։ Արդեն հինգ տարի անց քարե դարձան նաև պատերը[3]։ 1784 թվականին այն գնեց կայսրուհի Եկատերինա II-ի ֆլիգել-ադյուտանտ Նիկոլայ Վիսոցկին։ Նա վերակառուցեց շենքը կլասիցիզմի ոճով. տան շինարարությունն իրականացվել է 1785-1790 թվականներին[2]։ Այն ժամանակ այստեղ փողոցի կողմից հայտնվել են վեց սյունով սյունասրահը՝ եզրերից լայն սանդղաբազուկներով, երկրորդ հարկի պատշգամբները՝ կոփածո եզրակալումով, արևելյան մասի շքասանդուղքը, որտեղ գտնվել է պարահանդեսներ անցկացնելու մեծ դահլիճը[3]։ Կյանքի օրոք Նիկոլայ Պետրովիչը կազմակերպում էր բարձրաշխարհիկ երեկույթներ և պարահանդեսներ[4]։

Հետաքրքրական էր լուծվել երկու մասնաշենքերը միավորելու խնդիրը։ Դրանցից մեկը ձգվում էր Նովայա Բասմաննայայի երկայնքով (թիվ 13), իսկ երկրորդը՝ Բասմաննայա նրբանցքի կարմիր գծով (թիվ 2)։ Այստեղ ճարտարապետ Մատվեյ Կազակովը կառուցել էր հատած ռոտոնդա, որն ամբողջ համակառույցին հաղորդում էր հանդիսավորություն ու հարմարավետություն։ Ի թիվս այլ բաների, այնտեղ կար եռաթերթիկ ծաղկի տեսքով բազմոցասենյակ, որի պատերը անջատված էին փայտով, իսկ բակի կողմի եռակի պատուհանից բացվում էր հեռավոր Սոկոլնիչյե դաշտավայրի գեղեցիկ տեսարանը[3]։

Շենքը ճանապարհի երթևեկելի մասից բաժանվում էր միմյանց շղթաներով միացված սյունակների շարքով[3]։

19-րդ դարի կեսին, Նիկոլայ Պետրովիչի մահից հետո, շենքը փոխել է կարգավիճակը և դարձել եկամտաբեր տուն[5]։ Շենքը բաժանվել է առանձին բնակարանների, իսկ հետագայում նրան ավելացվել է լրացուցիչ՝ երրորդ հարկ[3]։ Շենքի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ ընդհուպ մինչև արդի ժամանակները առկա չեն։

2012 թվականին շենքն ապօրինի վերանորոգել են, ինչի հետևանքով զգալիորեն տուժել է նրա պատմական տեսքը. կոտրվել են երեսկալները, կոպտատաշ քարով շարվածքը, վնասվել է ճակատի սվաղային շերտը[2]։ Ներկայումս շինության տարածքները վարձակալությամբ տրվում են գրասենյակներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. 2,0 2,1 2,2 «В Москве строители разрушают дом Высоцкого». Вести.RU. 2012 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Новая Басманная 13/2 – Дом генерала Высоцкого».
  4. Жихарев С.П. Записки современника. — Москва: Захаров, 2004. — С. 560. — ISBN 5-8159-0417-1
  5. «"Архнадзор" обеспокоился судьбой дома Высоцкого на Новой Басманной». Lenta.ru. 2012 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.