Նիկոլայ Վելյամինով

ռուս բժիշկ, վիրաբույժ, հասարակական գործիչ

Նիկոլայ Ալեքսանդրի Վելյամինով (ռուս.՝ Никола́й Алекса́ндрович Вельями́нов, փետրվարի 27 (մարտի 11), 1855 կամ փետրվարի 27, 1855(1855-02-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 9, 1920(1920-04-09)[1], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս բժիշկ, վիրաբույժ, հասարակական գործիչ։

Նիկոլայ Վելյամինով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27 (մարտի 11), 1855 կամ փետրվարի 27, 1855(1855-02-27)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 9, 1920(1920-04-09)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունվիրաբույժ
ԱշխատավայրՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա և Մոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

1877 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1894 թվականից եղել է ռազմաբժշկական ակադեմիայի վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր (1910-1912 թվականներին՝ նույն ակադեմիայի պետ)։ Ռուսաստանում առաջինն է կիրառել լուսաբուժությունը, զբաղվել է այդ մեթոդի գիտական մշակմամբ։ Ուսումնասիրել է ներզատիչ գեղձերի ախտաբանությունը։ Նկարագրել է հոդերի հիվանդության նոր ձև՝ թիրեոտոքսիկ բազմահոդաբորբը։ 1885 թվականից Ռուսաստանում հրատարակել է «Խիրուրգիչեսկի վեստնիկ» ամսագիրը։ Պետերբուրգում կազմակերպել է շտապ բժշկական օգնության առաջին կայանը, փորձաքննության բյուրո բանվորների համար։ Աշխատել է նաև Կարմիր խաչի կազմակերպություններում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Вельяминов Николай Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 361