Նիկոլայ Նաջարյան

հայ քիթկոկորդականջաբան:

Նիկոլայ Արսենի Նաջարյան (1901, Բաքու, Ռուսական կայսրություն - 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիթկոկորդականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Նիկոլայ Նաջարյան
Ծնվել է1901
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1973
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1960)
ԱշխատավայրՀՀ ԱՆ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Եղել է Հայաստանի քիթկոկորդականջաբանների գիտական ընկերության նախագահը։

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Նաջարյանը ծնվել է 1901 թվականին, Ադրբեջանի Բաքու քաղաքում։ 1926 թվականին ավարտել է Սարատովի (Ռուսաստան) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1944-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի քարտուղար, 1957-1961 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ, 1961-1973 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են քիթկոկորդականջի հիվանդությունների բուժման հարցերին։ Մշակել է միջին ականջի սուր բորբոքումների և պտկաձև ելուստի բորբոքման բուժման եղանակ։ Նաջարյանի առաջարկած օրգանիզմի արյունահոսությունը դադարեցնող (հեմոստատիկական) հատկությունների որոշման եղանակը ներդրվել է բժշկության մեջ։ 50-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։

Անդամակցություն խմբագրել

  • Քիթկոկորդականջաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ։

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П., Армянские учёные-медики. - Ереван, 1998, 276 с.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 208-209։