Նիկոլայ Մարտինով

ռուսական բանակի սպա

Նիկոլայ Մարտինով (ռուս.՝ Николай Соломонович Мартынов, հոկտեմբերի 9, 1815(1815-10-09), Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 25, 1875(1875-12-25), Մոսկվա, Ռուսական կայսրություն), պաշտոնաթող մայոր, ով մենամարտի ժամանակ սպանել է Միխայիլ Լերմոնտովին։

Նիկոլայ Մարտինով
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1815(1815-10-09)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 25, 1875(1875-12-25) (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան
Մասնագիտությունռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Solomon Martynov?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
Commons-logo.svg Nikolay Solomonovich Martynov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մարտինովների հարուստ տոհմի ներկայացուցիչ, ում պատկանում է մերձմոսկովյան Մարտինովո Զնամենսկի կալվածքը։

Քաղաքային խորհրդական Միխայիլ Մարտինովի  (մահացել է 1839 թ. ) և նրա կնոջ Ելիզավետա Միխայլովնայի որդին է։ Մարտինովների ընտանիքը մեծ էր, չորս տղա և չորս աղջիկ։ Մարտինովի զարմիկը  պատմական վեպերի հեղինակ Միխայիլ Զագոսկինն է։

Նիկոլայ Մարտինովը ստացել է հիանալի կրթություն,  շատ կարդացած մարդ էր, և վաղ երիտասարդ տարիքում գրում էր բանաստեղծություններ։ Նա գրեթե Լերմոնտովի հետ միաժամանակ  ընդունվեց յունկերների դպրոց, որտեղ եղել է բանաստեղծի ընկերը սուսերամարտի ժամանակ։ Որոշ ժամանակ ծառայելով հեծելազորային գնդում, 1837 թվականին Մարտինովը կամավոր մեկնել է Կովկաս և Կուբանի համար մասնակցել կովկասյան ջոկատի արշավախմբին։  Պարգևատրվել է Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով։ Լերմոնտովի հետ վիճաբանության պահին ունեցել պաշտոնաթող մայորի կոչում։ Մարտինովի բանաստեղծությունները և արձակ գեղարվեստական ստեղծագործությունները քիչ են։

Գեղարվեստական ստեղծագործության մեջԽմբագրել

  • Մարտինովը երևում է Բորիս Սադովսկու «Ցորենը և մոլախոտերը»  վեպում։ Վեպը գրելու պահին  (1936-1941) Սադովկին վերանայել է իր վաղ բացասական վերաբերմունքը Մարտինովիի նկատմամբ, և վեպը գրված է Մարտինովի հանդեպ համակրանքով[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. В. Э. Вацуро. Послесловие. // Борис Садовской. Пшеница и плевелы. Новый Мир 1993, 11.
  2. Сергей Шумихин. Вступительная статья. // Борис Садовской. Пшеница и плевелы. Новый Мир 1993, 11.

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Захаров В. А. Загадка последней дуэли. — М.: Русская панорама, 2000. — 352 с., 20 илл. — Тираж 3000 экз. — ISBN 5-93165-014-8.
  • Захаров В. А. Дуэль и смерть поручика Лермонтова. — Издательство М. и В. Котляровых. — Нальчик, 2006. — 536 c. (Рецензенты д.и.н, профессор В. Б. Виноградов, д.и.н., проф. В. В. Дегоев). — Тираж 1000 экз. — ISBN 5-93680-183-5.
  • Уманская М. М. Из истории литературных отношений Лермонтова и Мартынова. («Валерик» — «Герзель-аул»). — («Страницы истории русской литературы») — М., 1971. — С. 401—413.