Նիկոլայ Ղուկասով
Նիկոլայ Հովհաննեսի Ղուկասով (ռուս.՝ Гукасов Николай Оганесович, հունիսի 10, 1928[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), նավթի և գազի հանքավայրերի շահագործման բնագավառի հայազգի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1968): Ուկրաինայի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1992)[2][3]:
Նիկոլայ Ղուկասով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1928[1] (96 տարեկան) Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ադրբեջանի Նավթի արդյունահանման գիտահետազոտական ինստիտուտ, Կենտրոնական Ուկրաինայի ազգային տեխնիկական համալսարան և Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան |
Ալմա մատեր | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1950) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1968) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Ղուկասովը ծնվել է 1928 թվականին Բաքվում։ 1950 թվականին ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը։ 1950-1960 թվականներին աշխատել է Ադրբեջանի Նավթի արդյունահանման գիտահետազոտական ինստիտուտում, 1968-1978 թվականներին՝ Վլադիմիրի պոլիտեխնիկական ինստիտուտի ամբիոնի, 1978-1984 թվականներին՝ Հորատման տեխնիկայի ՀամԳՀԻ Պերմի մասնաճյուղի բաժանմունքի, 1984-1998 թվականներին՝ Կիրովոգրադի գյուղատնտեսական մեքենաշինության ինստիտուտի ամբիոնի վարիչ, 1993-2001 թվականներին՝ Մոսկվայի երկրաբանական հետախուզական ակադեմիայի, միաժամանակ, 1994-1999 թվականներին՝ նավթագազային և ստորգետնյա հիդրոմեխանիկայի ինստիտուտի, 1994 թվականից՝ Պենզայի ճարտարապետաշինության ակադեմիայի, 1998 թվականից՝ Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի պրոֆեսոր[4]։
Աշխատանքները վերաբերում են մածուցիկ և մածուցիկապլաստիկ հեղուկների հիդրավլիկայի կիրառմանը՝ նավթի և գազի հորատանցքերի հորատման ու շահագործման նպատակով[4]։
Բուհական ուսումնական ձեռնարկների հեղինակ է։
Անդամակցություն
խմբագրելԱշխատություններ
խմբագրել- Гидродинамика при креплении скважин, Москва: Недра, 1976. - 121 с. : ил.; 21 см.[5]
- Механика жидкости и газа, М., 1996.
- Прикладная гидромеханика в бурении, М., 1999.
- Теория и практика добычи газожидкостных смесей, Москва: ИРЦ Газпром, 2005. - 306 с.[6]
- Технологический режим эксплуатации газовых и газоконденсатных скважин в период падающей добычи, 2006 г. (համահեղինակ)[7].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14766
- ↑ «Гукасов Николай Аванесович | Центр военно-политических исследований». eurasian-defence.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Гукасов Николай Аванесович – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
- ↑ «Гукасов, Николай Аванесович - Гидродинамика при креплении скважин [Текст] - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Гукасов, Николай Аванесович - Теория и практика добычи газожидкостных смесей - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Технологический режим эксплуатации газовых и газоконденсатных скважин в период падающей добычи». my-shop.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)