Նիկոլայ Կրոպոտով (ռուս.՝ Николай Николаевич Кропотов, նոյեմբերի 8, 1873(1873-11-08), Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1919(1919-09-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), Կուսակցական դպրոցների դասատու, Մոսխորհուրդի պատգամավոր։

Նիկոլայ Կրոպոտով
Ծնվել էնոյեմբերի 8, 1873(1873-11-08)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1919(1919-09-25) (45 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունհեղափոխական և դասախոս

Կենսագրություն խմբագրել

1894 թվականին Նիկոլայ Կրոպոտովը ավարտել է Սեդլեցկի գիմնազիան։ 1899-1902 թվականներին ուսանողական հուզումներին մասնակցելու համար ձերբակալվել և կալանավորվել է բանտում։ Այնուհետև աշխատել է Օրեխովո-Զուևոյի ֆաբրիկայում որպես վիճակագիր, ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժմանը, որի համար նորից է ենթարկվել կալանքի։ 1905 թվականին մտել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ 1909 թվականին Կրոպոտովը ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ռուսաց լեզու, լատիներեն ու պատմություն է դատսվանգել Մոսկվայի նահանգում, իսկ 1913 թվականից՝ Մոսկվայում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո պայքար էր մղել մենշևիկների և էսէռների համաձայնողական գծի դեմ, ելույթներ է ունեցել մեծաթիվ միտինգներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կրոպոտովը Մոսկվայի խորհուրդի պատգամավոր էր, մաքսատան կոմիսար, Մոսկվայի կուսակցական դպրոցների ուսուցիչ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 124-125։