Նիկոլայ Լիստոպադով
Նիկոլայ Լիստոպադով (ռուս.՝ Никола́й Алекса́ндрович Листопа́дов, սեպտեմբերի 28, 1956), խորհրդային և ռուս դիվանագետ։
Նիկոլայ Լիստոպադով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1956 (67 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրել1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։
1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1983 թվականից մինչև 1986 թվականը Մյանմայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
- 1990-1994 թվականներին աշխատել է Մյանմայի ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։ Ընդհանուր առմամբ Մյանմայում դեսպանատանն աշխատել է ավելի քան վեց տարի, այդ թվում՝ բիրմաներենից թարգմանիչ[1]։
- 1998 թվականից մինչև 2002 թվականը Նեպալում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից։
- 2010 թվականից մինչև 2014 թվականը Չենայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 2015 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի հուլիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2016 թվականի հուլիսի 1-ին Մյանմայում նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Эхо Москвы. Вокруг света. Мьянма
- ↑ Путин уволил действующего посла России в Мьянме и назначил другого
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.07.2012 г. № 1014 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.12.2019 г. № 604 «О присвоении дипломатических рангов»