Նիկոլայ Իշուտկին
Նիկոլայ Իվանովիչ Իշուտկին (մայիսի 28, 1954, Սիմկինո, Բոլշեբերեզնիկիսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2021[1]), ռուս- էրզիացի[2] բանաստեղծ և լրագրող: Էրզյան «Չիլիսեմա» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, Մորդովիայի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1999)[3]:
Նիկոլայ Իշուտկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1954 |
Ծննդավայր | Սիմկինո, Բոլշեբերեզնիկիսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 12, 2021[1] (66 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրող և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մորդովիայի պետական համալսարան |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Chilisema? |
ԿենսագրությունԽմբագրել
Նիկոլայ Իշուտկինը ծնվել է 1954 թվականի մայիսի 28-ին, Մորդովիայի Բոլշեբերեզնիկիսկի շրջանի Սիմկինո գյուղում, ուսուցչի և կոլտնտեսուհու ընտանիքում: 1961 թվականին հաճախել է հայրենի գյուղի ութամյա դպրոցի առաջին դասարան: 1971 թվականին ավարտել է հարևան Շուգուրովո գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Մորդովիայի Նիկոլայ Օգարյովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է «Էրզյան պրավդա»[3] թերթի թղթակից, ավագ թղթակից, այնուհետև՝ բաժնի վարիչ: 1984 թվականին մասնակցել է Երիտասարդ գրողների VIII Համամիութենական խորհրդակցությանը: 1987 թվականին դարձել է էրզյան մանկապատանեկան «Չիլիսեմա» ամսագրի գլխավոր խմբագիր: 1989-1991 թվականներին սովորել է Մոսկվայի սոցիալ-քաղաքական ինստիտուտի լրագրության հեռակա բաժնում: 1995 թվականին դարձել է Ռուսաստանի գրողների միության անդամ[3]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Նիկոլայ Իշուտկինը սկսել է բանաստեղծություններ գրել ուսանողական տարիներից: 1973 թվականին «Սյատկո» ամսագրում հրապարակում է էրզյան լեզվով իր առաջին բանաստեղծությունները` «Од пора» և «Килейне»: «Էրզյան պրավդա» թերթում աշխատելու տարիներին շարունակել է ակտիվ ստեղծագործական գործունեությունը: Եղել է «Տեշտինե» գրական միավորման անդամ, որը ղեկավարել է էրզիացի գրող Վասիլի Ռադաևը[3]:
1989 թվականին Իշուտկինը հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Валскень теште» («Վաղորդյան աստղ») վերնագրով: Նույն թվականին ռուսերենով լույս է տեսել բանաստեղծությունների նրա առաջին ժողովածուն՝ «Ոգու բնապատկեր»[4] վերնագրով:
Իշուտկինը համարվում է բազմաթիվ մանկական բանաստեղծությունների հեղինակ, որոնք լույս են տեսնում «Սյատկո» և«Չիլիսեմա» ամսագրերում: 1994 թվականին լույս է տեսել մանուկների համար գրված «Ютко шкасто» («Ժամանց») բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են նաև զանազան խաղեր, գլուխկոտրուկներ և հումոր[3]:
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://mordoviatv.ru/na-67-godu-zhizni-skonchalsya-poet-i-zhurnalist-predsedatel-soyuza-pisatelej-zasluzhennyj-rabotnik-kultury-respubliki-nikolaj-ishutkin/
- ↑ Время и события. 2014: библиографический указатель / Нац. б-ка им. А. С. Пушкина Респ. Мордовия; [сост. А. Н. Маланьчева]. - Саранск, 2013. - 148 с.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ишуткин Николай Иванович // Содружество финно-угорских журналистов
- ↑ Информационный листок «Эрямонь лей» («Река жизни»): к 60-летию Н. И. Ишуткина Archived 2018-04-30 at the Wayback Machine. // Национальная библиотека им. А. С. Пушкина Республики Мордовия
ԳրականությունԽմբագրել
- Писатели Мордовии : биографический справочник / сост.: Т. С. Баргова, Е. М. Голубчик. - Саранск : Мордов. кн. изд-во, 2004. - 127 с.