Նիկոլայ Գուտան

Ռուսական կայսրության Սևծովյան նավատորմի 1-ին կարգի կապիտան

Նիկոլայ Գուտան (ռուս.՝ Николай Рудольфович Гутан, փետրվարի 9, 1886(1886-02-09), Ռուսական կայսրություն - 1944, Թունիս, Ֆրանսիա), Ռուսական կայսրության Սևծովյան նավատորմի 1-ին կարգի կապիտան։

Նիկոլայ Գուտան
փետրվարի 9, 1886(1886-02-09) - 1944
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահվան վայրԹունիս, Ֆրանսիա
ԳերեզմանԹունիս
ԶորատեսակՌուսական կայսրության Սևծովյան նավատորմ
Կոչումկապիտան
Հրամանատարն էրՊոսպեշնի և Դերզսկի
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Գուտանը ծնվել է 1886 թվականի փետրվարի 9-ին ծովային սպայի, հետագայում կոնտր-ադմիրալ Ռուդոլֆ Եգորովիչ Գուտանի (1848-1894) և նրա կնոջ` Վերա Ավգուստովնա Էբերգարդի, ադմիրալ Անդրեյ Ավգուստովիչ Էբերգարդի քրոջ ընտանիքում[1]։ 1906 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ծովային կադետական կորպուսը, 1907 թվականին ստացել միչմանի կոչում։ 1907-1908 թվականներին «Կոլխիդա» զբոսանավով գտնվել է արտասահմանյան նավարկության մեջ։

1915 թվականից եղել է «Պրուտ» հածանավի ավագ սպա, հուլիսի 1-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում թշնամու դեմ պայքարում աչքի ընկնելու համար։ 1917 թվականին ստացել է 2-րդ կարգի կապիտանի կոչում և նշանակվել «Պոսպեշնի» էսկադրոնային ականակրի հրամանատար։ Ռուսաստանի հարավի զինված ուժերում և Ռուսական բանակում ծառայել է մինչև Ղրիմի էվակուացիան։ 1919 թվականին ստացել է 1-ին կարգի կապիտանի կոչում, 1920 թվականի նոյեմբերից եղել է «Դերզսկի» էսկադրոնային ականակրի հրամանատար, որով էլ մեկնել է Բիզերտու (Թունիս

1921 թվականի փետրվարից մինչև 1922 թվականի նոյեմբեր եղել է Ռուսական նավախմբի 2-րդ ջոկատի հրամանատար, 1921 թվականի մարտի 25-ից եղել է Ռուսական նավախմբի կազմում Բիզերտում (Թունիս)։ 1922 թվականի նոյեմբերից մինչև 1924 թվականի փետրվարը եղել է փոխառու կապիտալի վարչության անդամ։ Թունիսում էմիգրացիայի ժամանակ եղել է Թունիս քաղաքի Ռուսական ուղղափառ ընկերության անդամ[2][3]։ Թաղված է Թունիս քաղաքում։

Ընտանիք խմբագրել

Եղբայրը` «Գուտան 1-ը» - Գուտան, Ալեքսանդր Ռուդոլֆովիչ (27 սեպտեմբերի 1887 թ.-սեպտեմբեր 1919 թ.), 2-րդ կարգի կապիտան, Օբ-Իրտիշյան նավատորմի 1-ին դիվիզիոնի հրամանատար։

Պարգևներ խմբագրել

Շքանշանների ասպետ` Սուրբ Գեորգիի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավեններով, Սուրբ Ստանիսլավի շքանշան սրերով։

Երկեր խմբագրել

  • Гутан Н. Р. От Севастополя до Новороссийска. Очерк о положении Черноморского флота (осень 1917 - первая половина 1918) ։ январь 1919; по матер. ЦГАВМФ, ф. р-332, оп. 1, д. 25. - В։ От Севастополя до Новороссийска / подгот. публ. Л. А. Кузнецова, археограф. обр. и комм. А. Е. Иоффе // Гангут [журн.]. - СПб. ։ «Типография им. Ивана Федорова», 1992. - № 4. - С. 98-111 ; 1993 ; № 5. - С. 80-88 ; № 6. - С. 127-143.
  • Краткий очерк действий флота при эвакуации Крыма в ноябре 1920 года Морские записки Т. 13. 1955

Գրականություն խմբագրել

  • Волков С. В. Офицеры флота и морского ведомства։ Опыт мартиролога. - М.։Русский путь, 2004. - ISBN 5-85887-201-8
  • Горячкин Г. В., Гриценко Т. Г., Фомин О. И. Русская эмиграция в Египте и Тунисе (1920-1939 гг.). - М., 2000. - С. 91.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Науменко П. И. Судьба семьи военно-морских офицеров Гутанов в перипетиях войн, революций, эмиграции (конец XIX середина XX века)
  2. Часть русской общины перебралась в тунисскую столицу, где в снятом в 1922 году доме №60 на улице Selliers было оборудовано помещение для церкви, получившей название Воскресения Христова. Сюда привезли иконостас и церковную утварь с кораблей.РУССКАЯ ПРАВОСЛАВНАЯ ОБЩИНА В ТУНИСЕ

  3. Комитет по сооружению храма в Бизерте. «Морской журнал» Прага, 1937, N 1. — С. 16