Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բրունի (ռուս.՝ Николай Александрович Бруни, 1856, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1935), ռուս նկարիչ, ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Բրունիի որդին։

Նիկոլայ Բրունի
Ծնվել էսեպտեմբերի 20, 1856(1856-09-20)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1935
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1885)
Մասնագիտություննկարիչ և խճանկարիչ
ՀայրAlexander K. Bruni?
 Nikolay Aleksandrovich Bruni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Բրունին ծնվել է 1856 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ ակադեմիկոս Ալեքսանդր Բրունիի ընտանիքում Николай Бруни родился в 1856 году в семье академика архитектуры А. П. Бруни[1]: Սկզբում սովորել է ճարտարապետություն՝ որպես ազատ ունկնդիր հաճախելով Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա։ Սակայն գեղանկարչության հանդեպ հակումը ստիպում է դեմ գնալ ընտանեկան ավանադույթին, և 1875 թվականին գիմնազիան ավարտելուց հետո նա ընդունվում է Գեղարվեստի ակադեմիայի պատմական գեղանկարչության դասարան։

1884 թվականին «Առակ հարուստի ու Ղազարոսի մասին» (ռուս.՝ «Притча о богатом и Лазаре») աշխատանքի համար արժանանում է Ակադեմիայի փոքր ոսկե մեդալի։ 1885 թվականին «Овчая купель» ծրագրի համար Ակադեմիան ավարտելիս ստանում է առաջին աստիճանի նկարչի կոչում։

1890 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի բարոն Ա. Շտիգլիցի տեխնիկական գծագրության կենտրոնական ուսումնարանում։ 1892 թվականից եղել է Գեղարվեստի ակադեմիայի դասարանական վերակացու, իսկ 1894 թվականին նշանակվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն ուսումնարանի դասարանական տեսուչ։

1906 թվականին Նիկոլայ Բրունիին շնորհվել է ակադեմիկոսի կոչում։ 1912 թվականին նշանակվել է Ակադեմիայի խճանկարի բաժնի վարիչ։

Նիկոլայ Բրունին մահացել է 1935 թվականին։ Թաղված է Սմոլենսկի ուղղափառական գերեզմանատանը[2]։

Արվեստ խմբագրել

Աշխատելով որպես պրակտիկ գեղանկարիչ՝ մասնակցել է Սոֆիայի Ալեքսանդր Նևսկու տաճարի որմնանկարների ստեղծմանը[3]։

Հայտնի է, որ Նիկոլայ Բրունի ստեղծել է նաև ապակենկարների նախագծեր։ Նրա էսքիզով 1899 թվականի Ֆ. Ցետլերի՝ Մյունխենում գտնվող արվեստանոցում ստեղծվել է Քրիստոսի Հարությանը նվիրված ապակենկարը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարի կադետական երկրորդ մասնաշենքի ապակենկարը։ 2008 թվականին այն գտնվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի պահեստում։ 1905 թվականին Նիկոլայ Բրունիի էսքիզով Հ. Մյուլլեր-Հիկլերի՝ Դրամշտադում գտնվող արվեստանոցում ստեղծվել է ապակենկար Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճարի Իշխանական հանգստարանի համար։ Այդ ապակենկարը ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 2006 թվականին ապակենկարը վերականգնվել է Սանկտ Պետերբուրգում՝ Ա. Յակովլևի արվեստանոցում[4]։

Նիկոլայ Բրունիի էսքիզներով ստեղծված երկու ապակենկարներն էլ կերտվել են Քրիստոսի Հարությունը պատկերող սրբապատկերների ստեղծման ավանդույթներին համապատասխան և համարվում են ապակենկարի՝ Ռուսաստանում ստեղծված լավագույն նմուշներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ↑ Бруни, Александр Павлович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. «Исторические захоронения на Смоленском православном кладбище». Ассоциация предприятий похоронной отрасли Санкт-Петербурга и Северо-Западного региона. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  3. Бусева-Давыдова И. Л. Александра Невского собор в Софии // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 446—447. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X
  4. Княжицкая Т. В. Витражи: хрупкость стекла в эпоху революций // Мир музея. — 2009, март. — № 3 (259). — С. 12-14.

Գրականություն խմբագրել

  • Княжицкая Т. В. Два образа — две эпохи : Витражи по эскизам Н. А. Бруни // Антиквариат. — 2009. — № 6-8 (68).
  • Шилова Е.В. Творчество Н.А.Бруни // Русское искусство Нового времени: Исследования и материалы. Сборник статей. Вып. 10: Императорская Академия художеств: Дела и люди. СПб., 2006.

Արտաքին հղումներ խմբագրել