Նիկոլայ Իվանի Բեխ (հունվարի 2, 1946(1946-01-02), Բեխի, Կորոստենի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2021(2021-04-03)), խորհրդային և ռուսաստանյան արդյունաբերող և գիտնական։

Նիկոլայ Բեխ
Ծնվել էհունվարի 2, 1946(1946-01-02)
ԾննդավայրԲեխի, Կորոստենի շրջան, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 3, 2021(2021-04-03) (75 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունQ12074501?
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է դարբնի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է լոկոմոտիվային դեպոյում որպես խառատ։

Կրթություն խմբագրել

1969 թ. ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը «Ձուլման ավտոմատացում և համալիր մեխանիզացիա» մասնագիտությամբ։ Ուսանել է ԳՖՀ Կիլ քաղաքի Գործարարության միջազգային ակադեմիայում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1969-1980 թթ. - աշխատել է Վոլգայի ավտոմոբիլային գործարանում (ԱՎՏՈՎԱԶ)՝ ինժեներ-տեխնոլոգից մինչև մետալուրգիական արտադրության գլխավոր ինժեներ։ 1980-1984 թթ. - Կամայի ավտոգործարանի ԿամԱԶ ձուլման գործարանի տնօրեն։ 1987-1997 թթ. — «ԿԱՄԱԶ» ԲԲԸ նախագահ և գլխավոր տնօրեն։

Ակտիվորեն մասնակցել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը։

1997−2001 թթ. - Մոսկվայի քաղաքապետի խորհրդական արդյունաբերական քաղաքականության գծով։ 2001 թ. եղել «Մոսկվայի կառավարիչ ֆինանսական ընկերության» գլխավոր տնօրեն։ 2001−2002 թթ. — «Սիբուր» ԲԸ գործադիր տնօրեն, 2002−2003 թթ. — Կուրգանի մեքենաշինական գործարանի տնօրենների խորհրդի նախագահ։

2003 թ. հուլիսից — «Զվեզդա-էներգետիկա» ԲԲԸ գլխավոր տնօրեն, որը զբաղվում է դիզելային և գազային էլեկտրակայաններ։

Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահն է։

1989−1991 թթ. - ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել