Նիկոլայ Տիմոֆեևիչ Անտոշկին (ռուս.՝ Николай Тимофеевич Антошкин, դեկտեմբերի 19, 1942(1942-12-19), Կուզմինովկա, Fyodorovsky selsoviet, Ֆյոդորովսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2021(2021-01-17), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ (1994), առաջին կարգի ռազմական օդաչու, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր օդաչու (1993), Խորհրդային Միության հերոս, Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ։

Նիկոլայ Անտոշկին
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1942(1942-12-19)
ԾննդավայրԿուզմինովկա, Fyodorovsky selsoviet, Ֆյոդորովսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2021(2021-01-17) (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՅու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա և Օրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան
Գիտական աստիճանռազմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, Լիկվիդատորներ և Պետական Դումայի անդամ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Order "For Merit to the Fatherland", 4th class with Swords Լենինի շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ «Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class Merited Military Pilot of the Russian Federation
«Զենքի ոլորտում բարեկամության ամրապնդման» մեդալ և Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից
Անդամություն7th State Duma of the Russian Federation? և 6th State Duma of the Russian Federation?
 Nikolay Antoshkin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 19-ին, Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ֆեոդորովսկի շրջանի Կուզմինովկա գյուղում։

1960 թվականին ավարտել է Կումերտաուի թիվ 4 դպրոցը։ Աշխատել է նույն քաղաքի ջերմաէլեկտրակենտրոնում, որպես վարպետ և մարզական հրահանգիչ։

1961 թվականին ընդունվել է Օրենբուրգի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան, որն ավարտել է 1965 թվականին։ Շառայել է Բելառուսի ռազմական շրջանում՝ որպես օդաչու, ավագ օդաչու, թռիչքի հրամանատար։ Ծառայել է նաև հետախուզական գնդում։

Մասնակցել է Չեխոսլովակիայում 1968 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, 1969 թվականին՝ խորհրդային-չինական սահմանի հակամարտությանը։

1970-1973 թվականներին սովորել է Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիայում, որն ավարտել է գերազանցությամբ։

Օդեսայի ռազմական շրջանում մայորի կոչումով նշանակվել է ջոկատի հրամանատար, որից հետո՝ թռիչքային ուսուցման գնդի հրամանատարի տեղակալ։

1975 թվականին ժամկետից շուտ ստացել է փոխգնդապետի վաղ կոչում և նշանակվել է Ուզբեկական ԽՍՀ Կաշկադարիայի շրջանում նորաստեղծ ավիացիոն գնդի հրամանատար։ 1976 թվականի աշխարհում առաջին անգամ Անտոշկինը կատարել է երկրի մակերևույթի հետազոտություն Բայկոնուր տիեզերագնացության մերձակայքում` սինխրոնիզացված տիեզերանավի հետ։

1979 թվականի հուլիսին նա ստացել է Գերմանիայում խորհրդային զորքերի գնդի հրամանատարի պաշտոնը։ Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիայում անցել է երկամսյա դասընթաց և ստացել գնդապետի կոչում։ 1980-ի մայիսից մինչև 1981 թվականի օգոստոս զբաղեցրել է ավիացիայի հրամանատարի պաշտոնը։ 1981-1983 թվականներին սովորել է Վորոշիլովի անվան ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

1983 թվականին նշանակվել է ավիացիայի հրամանատար, 1985 թվականից՝ Կիևի ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ։

1985 թվականի ապրիլի 29-ին Անտոշկինը ստացել է ավիացիայի գեներալ-մայորի կոչում։

1986 թվականին մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանում վթարի հետևանքների վերացման աշխատանքերին, որի համար նույն թվականի դեկտեմբերի 24-ին Նիկոլայ Անտոշկինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

1988 թվականի օգոստոսին նշանակվել է Կենտրոնական Ասիայի ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ապահովել է տիեզերանավերի, ինչպես նաև «Բուրան» բազմակի օգտագործման տիեզերանավի փորձարկումը և տիեզերագնացների տարհանումը վայրէջքի գոտուց։

1989 թվականի նոյեմբերից մինչև 1993 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը, ստացել է ավիացիայի գեներալ-լեյտենանտի կոչում (04.25.1990): 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի մարտը եղել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր ավիացիայի հրամանատար։

1994 փվականի հունիսի 10-ին Անտոշկինին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

1997 թվականի նոյեմբերին նշանակվել է Ռուսաստանի օդուժի մարտական պատրաստության գլխավոր հրամանատարի տեղակալ։ 1998 թվականի նոյեմբերին նա ժամկետից շուտ անցել է թոշակի։

Զբաղվել է ՉԹՕ-ների արտակարգ երևույների ուսումնասիրությամբ։

1999 թվականի դեկտեմբերին առաջադրվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորի թեկնածու[1]։

 

2019 թվական]]։

2014 թվականի նոյեմբերի 26-ին «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդում հաստատելուց հետո, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեն թափուր մանդատը (Լյուդմիլա Շվեցովայի մահից հետո) փոխանցել է Նիկոլայ Անտոշկինին[2]։

2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից[3]։

Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների[4]։

Մահացել է հիվանդանոցում, 2021 թվականի հունվարի 17-ին։ Նրա անվամբ է անվանակոչվել Կուզմինովկա գյուղի դպրոցը և Կումերտաու քաղաքի փողոցներից մեկը[5]։

Եղել է ամուսնացած, ունեցել է երկու երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Списки кандидатов
  2. «Депутатский мандат Швецовой передан Антошкину». er.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  3. «Центральная избирательная комиссия Российской Федерации». www.vybory.izbirkom.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  4. «О присуждении в 2012 году премий Правительства Российской Федерации за значительный вклад в развитие Военно-воздушных сил, Распоряжение Правительства РФ от 17 декабря 2012 года №2406-р». docs.cntd.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  5. «После тяжелой болезни скончался депутат Государственной Думы Николай Антошкин». Государственная Дума (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Անտոշկին» հոդվածին։