Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն

Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն (ռուս.՝ Исторический центр Нижнего Новгорода, նաև՝ հին Նիժնի Նովգորոդ, հին քաղաք, ռուս.՝ старый Нижний Новгород, старый город), Նիժնի Նովգորոդի սահմաններով կառուցապատ տարածքը մինչև 1917 թվական[1]։ Այստեղ են գտնվում բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, բնության տեսարժան վայեր և պատմական շրջաններ։

Բնակավայր
Нижний посад (базар) в Нижнем Новгороде..jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան

Հին քաղաքում են համախմբված տարբեր դարերի ճարտարապետական ոճեր (նեո-բյուզանդական, ստրոգանովսկոե բարոկկո, ամպիր, մոդեռն)։ Այստեղ միմյանց են հաջորդում միջնադարյան Կրեմլինը, պալատական տներ և ստալինյան նախագծով կառռւցված շենքեր։

ԴիրքԽմբագրել

Հին քաղաքը գտնվում է երկու լեռների վրա` Կրեմլյովսկայա և Իլյինսկայա։ Կրեմլի բլրի վրա է գտնվում Նիժնի Նովգորոդի Կրեմլը և նրա շրջակայքի պատմական շրջանները՝ Վերին և ստորին արվարձանը, Ռոժդեստվենսկայա փողոցը, պատմական փողոցների համալիրը (օրինակ՝ Մեծ Պոկրովսկայա և Վարվարսկայա փողոցները), Պեչերսկի վանքը և Պոչայան։ Իլյինսկի լեռան վրա է գտնվում Զապոչաինյա տարածքը, սկսած Իլյինսկայի փողոցից՝ ավարտվելով Լյադովի հրապարակում[1]։

Հին քաղաքի մեջ է ընդգրկված նաև հին Կանավինոն նիժնինովգորոդյան տոնավաճառով և հին Սորմովոն, չնայած այն հանգամանքին, որ այդ բնակավայրերը ներառվել են քաղաքի կազմում 1917 թվականից հետո։ Հին Կանավինոյի մեջ է ընդգրկվում նաև Նիժնի Նովգորոդի տոնավաճառը, Ստրելկի և Գորդեևկան միկրոշրջանները։ Այստեղ են գտնվում բազմաթիվ հետաքրքիր ճարտարապետական օբյեկտներ, որոնք ստեղծում են այդ տարածքի անսամբլը` տոնավաճառ, տոնավաճառի շենք, Մոսկովյան կայարանը Հեղափոխության հրապարակի հարևանությամբ, Կենտրոնական հանրախանութը, Սմոլենսկ-Վլադիմիր ծխական համայնքը Գորդեևկա միկրոշրջանում[2] և Գորդեևկա հանրախանութը, ինչպես նաև 19-րդ դարի բազմաթիվ առանձնատներ։ 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղերի նախօրեին հին Կանավինոյի տարածքը վերակառուցվել է[3][4]։

Հին Սորմովոն պատմական կենտրոնից մի փոքր հեռու է։ Այս տարածքի կենտրոնը հիմնականում կառուցված է Ստալինյան ոճով, նախահեղափոխական կառույցները հազվադեպ են։ 20-րդ դարի սկզբին Սորմովոն եղել է 1905 թվականի հեղափոխական շարժումների կենտրոն[5]. դրա հետ կապված այս տարածքում տեղակայված են բազմաթիվ հեղափոխական հուշարձաններ։

ՆշանակությունԽմբագրել

«Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն» հաստատությունը համարվում է քաղաքի և նրա զբոսաշրջային կենտրոնի հիմնական մշակութային տեսարժանությունը։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 100 մշակութային և պատմական նշանակության քաղաքների մեջ[6]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում է ընդգրկվել նաև Մաքսիմ Գորկու տարելիցը[7]։ Պատմական տարածքի զարգացումը և պահպանումը պատմական ժառանգության և ժամանակակից կառուցապատողների միջև վեճերի մշտական առարկա է։ Վերջին 30 տարիների ընթացքում հին քաղաքը կորցրել է բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ և գրեթե կորցրել է իր պատմական տեսքը[8]։ Նոր քաղաքապետ Վլադիմիր Պանովը նույնպես շահագրգռված է հին քաղաքի պատմական մասի պահպանմամբ[9]։

ԿազմԽմբագրել

Պատկեր Անվանում Տեղադրություն
  Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոն Նիժնի Նովգորոդ
  Նիժնի Նովգորոդի Կրեմլ Նիժնի Նովգորոդ, Նիժնի Նովգորոդի շրջան, կենտրոն
  Սլաք և նրա համալիր Նիժնի Նովգորոդ, Կանավինսկի շրջան, Տոնավաճառ միկրոշրջան
  Նիժնի Նովգորոդի տոնավաճառ Նիժնի Նովգորոդ, Կանավինսկի շրջան, Տոնավաճառ միկրոշրջան
  Հին Կանավինո Նիժնի Նովգորոդ, Կանավինսկի շրջան
  Հին Սորմովո Նիժնի Նովգորոդ, Սորմովոյի շրջան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Карта «Историческая территория „Старый Нижний Новгород“»»։ Открытый текст։ www.opentextnn.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-17-ին։ Վերցված է 2018-02-16 
  2. «Нижегородская Митрополия»։ Сайт Нижегородской Митрополии։ Վերցված է 2018-02-16 
  3. «Новое «Старое Канавино»»։ Открытый Нижний։ opennov.ru։ 201-09-04։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին։ Վերցված է 2018-02-16 
  4. Мария Медвидь (2015-10-01)։ «Новое Старое Канавино | Медиапроект «Столица Нижний»»։ Столица Нижний։ stnmedia.ru։ Վերցված է 2018-02-16 
  5. «Революция в Н. Новгороде: рабочий поселок Сормово Нижегородской губернии в 1905 г.»։ NN-Stories։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-16-ին։ Վերցված է 2018-02-16 
  6. Илья Маневич, Михаил Шахов Самые знаменитые чудеса России. — Litres, 2017-09-05. — 146 с. — ISBN 9785040577286
  7. «В список дат ЮНЕСКО включили юбилей Горького, который отметят в Нижнем Новгороде»։ ТАСС։ 2018-01-25։ Վերցված է 2018-02-16 
  8. «Старый Нижний Новгород»։ Нижегородский государственный архитектурно-строительный университет։ www.nngasu.ru։ 201-03-27։ Վերցված է 2018-02-16 
  9. «Панов: Моя задача – избежать второй Большой Покровской»։ NewsNN.ru։ 2018-01-24։ Վերցված է 2018-02-16 

Արտաքին հղումներԽմբագրել

Туристический портал Нижнего Новгорода