Խալիլի Նիզար (1925, Հալեպ, Սիրիա- մայիսի 8, 2019, Քեսաբ[1]), արաբ թարգմանիչ, հայագետ, մանկավարժ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութում։

Նիզար Խալիլի
Ծնվել է1925
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էմայիսի 8, 2019(2019-05-08)
Մասնագիտությունթարգմանիչ և հայագետ

1943 - 1946 թվականներին աշխատել է Հալեպի Նոր Գյուղ Հայկական թաղամասի Զավարյան վարժարանում որպես արաբերենի ուսուցիչ[2]։ Հայերենի մեջ հմտացել է մանկավարժական աշխատանքի ընթացքում։ Ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, մասնավորապես՝ գեղարվեստական գրականությունը։ Մի քանի անգամ այցելել է Հայաստան։ Խալիլին հայ մշակույթին, հայ-արաբական գրական առնչություններին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Նրա թարգմանությամբ արաբերեն առանձին գրքույկներով հրատարակվել են Հովհաննես Թումանյանի, Գրիգոր Զոհրապի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները։ Խալիլին հայերեն է թարգմանել արաբ հեղինակների գործերից։ Գրել է նաև հայերեն բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քեսապի մէջ իր մահկանացուն կնքեց հայ ժողովուրդի մեծ բարեկամ՝ Նիզար Խալիլին
  2. «Արաբ հայագետ Նիզար Խալիլիի հայերեն բանաստեղծությունը». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 706