Նիզամի կինոկենտրոն (ադրբ.՝ Nizami Kino Mərkəzi), Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող կինոթատրոնը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Բյուլ-բյուլ 20 պողոտայում։ Քաղաքի հնագույն կինոթատրոնն է։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան է։ Կինոթատրոնը կոչված է պատվավոր բանաստեղծ Նիզամի Գյանջևիի անունով։ Թատրոնի շենքը կառուցվել է 1934 թվականին[1]։ Շենքի ճարտարապետներն են Սադիխ Դադաշև և Միքաել Ուսեյնով։ Ամբողջ XX դարի ընթացքում շենքն օգտագործվել է անմիջական նշանակությամբ[2][3] ։

կինոկենտրոն
Նիզամի կինոկենտրոն
Nizami Kino Mərkəzi
կինոկենտրոնի շենքը
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունԲաքու
Շինարարության սկիզբ1934
Քարտեզ
Քարտեզ
Նիզամի կինոկենտրոնը Վիքիպահեստում

2011 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ «Նիզամի» կինոթատրոնի շենքի բացումը, կապիտալ վերանորոգումից և վերակառուցելուց հետո։ Բացման արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան։

Նրա կիսագմբեթավոր ճակատը կառուցվել էր նեոդասական ոճով, իսկ հանդիսատեսի դահլիճը՝ մոդեռն ոճի ծեփածո դեկորով։ Ձեռք է բերվել նորագույն պրոյեկտորային սարքավորումներ և մեծ էկրան։

Շենքի լոբբիում կանգնած են կինոթատրոնի պատմությունը արտացոլող լուսանկարներ։ Առաջին հարկում կա երկու սրահ՝ մեծ՝ 80 և փոքր՝ 50 տեղ, երկրորդ հարկում մեծ սրահ՝ 500 տեղ, իսկ հինգերորդ հարկում - VIP դահլիճ` 24 տեղով։

Կինոկենտրոնի բակում տեղադրված է Նիզամի Գյանջևիի հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дадашев Садых Алекпер оглы // Популярная художественная энциклопедия / Под ред. Полевого В. М.. — М.: Советская энциклопедия, 1986
  2. К. А. Касимов. Народы Азербайджанской Советской Социалистической Республики. Азербайджанцы. Литература и искусство. Театр // Народы Кавказа: Этнографические очерки / Под редакцией Б.А.Гарданова, А.Н.Гулиева, С.Т.Еремяна, Л.И.Лаврова, Г.А.Нерсесова, Г.С.Читая. — Издательство Академии наук СССР, 1962. — Т. 2. — С. 173
  3. Azerbaijan / Edited by Jonathan M. Bloom and Sheila Blair. — The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture. — Oxford University Press, 2009. — Т. 2. — С. 239. — 513 с. —