Նիդերլանդների զինանշան

Նիդերլանդների զինանշան, Նիդերլանդների թագավորության Մեծ Գերբը (հոլ.՝ Grote Rijkswapen), միապետի անձնական զինանշան (այժմ թագավոր Վիլեմ Ալեքսանդրինն է):

Նիդերլանդների զինանշան
Royal coat of arms of the Netherlands.svg
Մանրամասնություններ

Նիդերլանդների կառավարությունը օգտագործում է ավելի փոքր տարբերակը, առանց ծածկոցի կամ վրանի, կամ նույնիսկ միայն վահանը և պսակը։ Զինանշանի տարրերը ամրագրվել են ըստ 1907 թվականի հուլիսի 10-ի Վիլհեմինա թագուհու հրամանագրի և հետագայում հաստատվել են թագուհի Յուլիանայի 1980 թվականի ապրիլի 23-ի հրամանագրի համաձայն[1]:

Զինանշանի նկարագրությունԽմբագրել

Զինանշանի կապույտի վրա կան ոսկե ժապավեններ են և առյուծ` կարմիր ճանկերով և լեզվով, որն իր աջ թաթի մեջ պահում է արծաթե սուրը՝ ոսկե բռնակով, իսկ ձախում՝ յոթ արծաթյա նետեր, որոնք խորհրդանշում էին Ուտրեխտի միության յոթ գավառները: Վահանը պսակված է Նիդերլանդների արքայական թագով, որը պահում են երկու ոսկե առյուծներ՝ կարմիր ճանկերով և լեզուներով: Նրանք կանգնած են կապույտ ժապավենի ծայրերին, որի վրա ոսկե տառերով գրված է Je Maintiendrai (միջնադարյան ֆրանսերենով, բառացիորեն « Ես կանգնած եմ», «Ես կպահպանեմ»):

Թագավորական հրամանագրում նշվում է, որ արական սեռի իրավահաջորդները կարող են փոխարինել վահանի արքայական թագը Նասսաու տան սաղավարտով։

Զինանշանի պատմությունԽմբագրել

Ներկայիս զինանշանի տարբերակը կիրառվել է 1907 թվականից, սակայն մի փոքր տարբերվում է 1815 թվականին ընդունված տարբերակից: Ներկայինից տարբերվում է նրանով, որ բոլոր առյուծները, ներառյալ վահանը պահողները, կրում էին արքայական թագ։ Թագավորական զինանշանն ընդունվել է Նիդերլանդների առաջին թագավոր Վիլհելմ I-ի կողմից 1815 թվականին, երբ նա Վիեննայի Կոնգրեսի որոշմամբ դարձավ թագավոր։ Որպես թագավոր, նա ընդունեց զինանշանը, որում համադրված էին իր ընտանիքի զինանշանի և նախկին Միացյալ նահանգների հանրապետության գերբի տարրերը, որոնք գոյատևել են 1581 թվականից մինչև 1795 թվականը:

Իր ընտանեկան զինանշանից նա վերցրեց կապույտ գույնը, ոսկե ուղղանկյունները և Նասսաու տան ոսկե առյուծը։ Je Maintiendrai-ի կարգախոսը ներկայացնում է Օրանյան տոհմը, քանի որ այն պատկանում է Օրանսի արքայազններին։ Այս տարրերը պատկերված են նաև Վիլհելմ III Օրանացի թագավորի զինանշանի վրա, որը նաև Անգլիայի թագավորն էր (1689-1702): Միացյալ նահանգների հանրապետության զինանշանից Վիլհելմ I-ը վերցրեց առյուծը, թագը, սուրը և նետերը։ Վերջիններս խորհրդանշում էին յոթ գավառները, որոնցից էլ բաղկացած էր հանրապետությունը։ Սուրը նրանց ազատությունը պաշտպանելու վճռականությունն էր, իսկ կոմսական թագը՝ նրանց ինքնիշխանությունը: Վիլհելմը փոխարինեց կոմսական թագը թագավորականով: 1907 թվականին թագուհին Վիլհելմինան վերադարձավ կոմսական թագին։

Նիդերլանդների նահանգների զինանշաններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել