Նիգուլ Մաատսոո (էստ․՝ Nigul Maatsoo, դեկտեմբերի 26, 1902(1902-12-26)[1], Տալլին, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1967(1967-11-11)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), բռնցքամարտի խորհրդային և էստոնացի մարզիչ։ Աշխատել է տալլինյան «Դինամո» սպորտային ակումբում որպես մարզիչ, ԽՍՀՄ և Էստոնական ԽՍՀ հավաքականների խմբերի մարզիչ, մի քանի տիտղոսավոր բռնցքամարտիկների անհատական մարզիչ, այդ թվում նրա աշակերտները տարբեր ժամանակներում եղել են Ռոման Կարիստեն (Կարելին), Մարտինամյագին, Նիկոլայ Ստեպուլովը և ուրիշներ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957)։

Նիգուլ Մաատսոո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 26, 1902(1902-12-26)[1]
Ծննդավայր՝Տալլին, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 11, 1967(1967-11-11)[1] (64 տարեկան)
Մահվան վայր՝Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Մատսովը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 26-ին, Տալլինում։ Ակտիվորեն սկսել է բռնցքամարտով հետաքրքրվել, իսկ պարապել սկսել է 1916 թվականին, 14 տարեկանում։ 1921-1924 թվականներին նա պատրաստություն է անցել հայտնի մարզիչ, ռուսական բռնցքամարտի դպրոցի հիմնադիրներից մեկի` Արկադի Խարլամպիևի մոտ։

1924 թվականին Մատսովը սկսել է զբաղվել մարզչի գործունեությամբ, սկզբում Տալլինում ստեղծել է բռնցքամարտի իր սեփական` «Սպորտ» ակումբը։ 1935 թվականին որպես անուն վերցրել է էստոնական Նիգուլ Մաատսոո անունը։ 1940-ական թվականներին մարզչական գործունեություն է ծավալել տալլինյան խորհրդային ֆիզկուլտուրա-սպորտային «Դինամո» համայնքում։ Մարզել է Էստոնական ԽՍՀ-ի թիմը, որպես մարզիչ բազմիցս աշխատել է նաև ԽՄ-ի թիմի հետ, մասնավորապես խորհրդային հավաքականը պատրաստել է 1952 թվականի Ամառային օլիմպիական խաղերին Հելսինկիում։

Երկար տարիների մարզչական աշխատանքի շնորհիվ նա մարզել է մի քանի տիտղոսակիր բռնցքամարտիկների, որոնք հաջողության են հասել համամիութենական մակարդակում։ Այդ շարքում է ԽՍՀՄ չեմպիոն Ռոման Քրիստիանը (Կարելին), ԽՍՀՄ չեմպիոն, բրոնզե և արծաթե մեդալակիր Մարտին Լիննամյագին, Եվրոպայի առաջնության մասնակից Կարլ Կյաբին, Էստոնիայի չեմպիոններ Հիլլար Լոսկիտը, Անտոն Ռաադիկը, Լեմբիտ Մաուրեր, Օլիմպիական խաղերի մասնակիցներ Էվալդ Սեեպերեն և Նիկոլայ Ստեպուլովը։ 1957 թվականին մարզչի աշխատանքում նվաճումների համար Մատսովն արժանացել է «ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ» կոչում[2]։

Նաև պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով։

Մահացել է 64 տարեկան հասակում, Տալլինում, 1967 թվականի նոյեմբերի 11-ին։

1968-1981 թվականներին Տալլինում անցկացվել է ամենամյա բռնցքամարտի մրցույթ` նվիրված Նաուգլ Մաատսոոյի հիշատակին։

Փոքր եղբայրը Պյոտր Մատսովն է, որը նույնպես էստոնական բռնցքամարտի աչքի ընկնող գործիչ է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. книга:Бокс. Энциклопедия|2011
  3. Henn Saarmann, Erlend Teemägi. "Eesti spordi biograafiline leksikon". Eesti Entsüklopeediakirjastus. Tallinn 2001

Արտաքին հղումներ խմբագրել