Գայոզ Նիգալիձե (վրաց.՝ გაიოზ ნიგალიძე, ապրիլի 24, 1989(1989-04-24)), վրացի շախմատիստ, միջազգային վարպետ (2009)։ 2014 թվականին ստացել է գրոսմայստերի կոչում, սակայն 2015 թվականին զրկվել է այդ կոչումից։ Վրաստանի կրկնակի չեմպիոն (2013, 2014)[2]։

Գայոզ Նիգալիձե
გაიოზ ნიგალიძე
2013 թվականին
Պետություն(ներ) Վրաստան
Անունը ծնվելիսվրաց.՝ გაიოზ ნიგალიძე
Ծննդյան ամսաթիվապրիլի 24, 1989(1989-04-24) (35 տարեկան)
Կոչում
Միջազգային վարպետ (2009)
Առավելագույն վարկանիշ2566 (2015, հունվար)
Ներկայիս վարկանիշ2373
ՖԻԴԵ համար13603078
365chessGaioz_Nigalidze
Chesstempo համար149324
ICCF համար149324
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2014[1]

2015 թվականի ապրիլին Դուբայի 17-րդ բաց մրցաշարի 6-րդ խաղափուլում Նիգալիձեի մրցակիցը Տիգրան Լ. Պետրոսյանն էր։ Պարտիայի ընթացքում վրացի գրոսմայստերը քայլն անելուց հետո հաճախ էր գնում զուգարան, ինչը հարուցեց հայ գրոսմայստերի կասկածը։ Նա այդ մասին տեղեկացրեց մրցավարին, որը զուգարանում հայտնաբերեց հեռախոս, որի էկրանին Պետրոսյան - Նիգալիձե պարտիան էր։ Համաձայն կանոնակարգի՝ վրացի շախմատիստին պարտիայի ընթացքում սարքերից օգտվելու համար սպառնում էր 3 տարվա որակազրկում։ 2015 թվականի դեկտեմբերին ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը նրան որակազրկել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ը և զրկել է գրոսմայստերի կոչումից[3], սակայն մինչ այդ նրա ստացած միջազգային վարպետի կոչումը պահպանվել է։ 2019 թվականի մայիսից կրկին մասնակցում է մրցաշարերին։

Ըստ Տիգրանի՝ Նիգալիձեի վարքագիծն իրեն կասկածելի է թվացել դեռևս համատեղ նախորդ մրցաշարում (Ալ-Աին, դեկտեմբեր, 2014), որում Նիգալիձեն դարձել է հաղթող։ Սակայն այն ժամանակ Պետրոսյանն ապացույցներ չի ունեցել[4][5][6][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OlimpBase
  2. «Միջազգային վարպետ Գայոզ Նիգալիձեն կրկին դարձել է Վրաստանի չեմպիոն՝ առաջ անցնելով ութ գրոսմայստերներից». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  3. FIDE Ethics Commission Judgement in case of Gaioz Nigalidze
  4. Շախմատիստին վռնդեցին մրցաշարից՝ հեռախոսից օգտվելու համար
  5. «Տիգրան Լ. Պետրոսյանի դեմ խաղում վրացի գրոսմայստերն օգտվել է հեռախոսից». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  6. «Վրաստանի կրկնակի չեմպիոնը բռնվել է չիթերությամբ զբաղվելիս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  7. Վրացի գրոսմայստերին որակազրկեցին՝ հեռախոսից օգտվելու համար
  8. Վրաստանի շախմատի չեմպիոնը որակազրկվել է սմարթֆոն օգտագործելու համար

Արտաքին հղումներ խմբագրել